25.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային ճամբարի երկրորդ օրը մեր ջոկատում

Ճամբարային երկրորդ օրվա աշխատանքնեում կրկին տեղ էր գտել eTwinning ծրագրի The European Chain Reaction նախագիծը: Ռոբոտիքսի խմբի և ընկեր Գնելի հետ որոշեցինք անելիքները, նախապատրաստեցինք բոլոր անհրաժեշտ պարագաները ֆիլմի նկարահանման համար: Այսօրվա օրակարգում կար նաև սպորտային ժամ, որը անցկացրեցինք հրաձգարանում: Նորեկ սովորող Արման Մադոյանը շատ լավ ներառվել է մեր ճամբարում և մասնակցում է բոլոր գործունեություններին: Մարզական պարապմունքներից հետո կրկին հավաքվեցինք ջոկատով և տրամաբանական խնդիրներ լուծեցինք: Վաղը մեզ վիկտորինաներով լի օր է սպասվում: