24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երկրորդ օր

Այսօր մեր ձմեռային ճամբարի երկրոր օրն էրմեր ջոկատի աշխատանքները  ավելի բազմաբնույթէին:Երբ օրն սկսվեց, բաժանվեցինք երկու խմբերի, մի խումբը   նաապատրաստեց հարցեր կենսաբանական խաղ-մրցույթի համար, որն տեղի է ունենալու վաղը, մյուսը՝ ջրեց մարմարյա սրահի ծաղիկները :
Այնուհետև մասնակցեցինք մարզական պարապմունքներին, մենք հիմնականում ֆուտբոլի «հմուտ վարպետներ» ենք, բայց պարզվեց, որ  թենիս էլ վատ չենք խաղում՝ միմյանց հաղթելով ուրախ ժամանակ անցկացրեցինք:  
Ընդմիջումից հետո բաժանվեցինք թիմերի և խաղացինք «Աշխարհի դրոշները» ինտելեկտուալ խաղը, որի ընթացքում մեզ համար աննկատ սովորում ենք երկրի դրոշը, մայրաքաղաքը , երկրի աշխարհագրական դիրքը:

Այսպիսի հագեցած և ուսումնական օր ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղվա խաղին:

Նյութը՝ Գոռ Բարխուդարյանի բլոգում: