23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լսեք, ես էլ բան ունեմ ասելու

Երևի բոլորս էլ գոնե մեկ անգամ նվեր ստացել ենք կամ նվիրել ենք։ Նվեր ասելով` բոլորը միանգամից մտածում են նյութական արժեքների մասին։ Ես երբեք չեմ ստացել իրական նվեր, այո,

միգուցե ինչ-որ առարկաներ ինձ լավ ապրումներ են հիշեցնում, բայց չկա մի այնպիսինը, որն ինձ համար թանկ լինի ամեն ինչից։ Ես երբ ունենում եմ նվեր նվիրելու պատասխանատվություն, միշտ փորձում եմ դրա մեջ մի այնպիսի բան ներդնել, որն ինձ կհիշեցնի լավագույն ապրումներիս մասին և դրանք կփոխանցի դիմացինիս։

Հատված Սարոյանի «Բան ունեմ ասելու» ստեղծագործությունից։

Ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված․․․

Չեմ հասկանում, երբ նվերը ընկալում  են որպես նյութական արժեք, ճիշտ է, այն շատ գեղեցիկ և թանկարժեք է, բայց ինչո՞ւ չենք գնահատում մեզ տրվածը. մեր շուրջն ամեն ինչ նվեր է, որը մեզ համար ամենագեղեցիկն ու  ամենաթանկարժեքն է, բայց մենք դրանք չենք գնահատում։ Ախր, մի՞թե կարող է ինչ- որ զարդ, ինչ-որ թանկարժեք ապարանջան ավելի կարևոր և իմաստալից լինել, քան այդ մեկ հայացքը, որից պարզապես էությունդ է փոխվում, չէ՞ որ այն ամենգեղեցիկն ու թանկարժեքն է։ Մի՞թե դա լավագույն նվերը չէ, որ դու, միայն դու ես տեսնում, միայն քեզ համար է դա ամենա-ամենան: Մի՞թե  լավ նվեր չէ այն, որ  մի քանի վայրկյանում կարող ես ամբողջ աշխարհը քոնը համարել և քեզ զգալ դրա մի մասը։ Մի՞թե դա չէ լավագույն նվերը։ Ուզում եմ բոլորը լսեն` ես նույնպես ,,բան ունեմ ասելու..։

Ամանորի իրական նվերը այն կլինի, երբ շուրջս գտնվող մարդիկ կհասկանան նվեր կոչվածի իմաստը և իմ նվերների մեջ կգտնեն այն, ինչը ես կորցրել եմ։

Նյութի հեղինակ` Մարինե Իշխանյան

Նյութը նաև կարող եք կարդալ Մարինեի բլոգում: