Սուրբ Ծնունդն ամենագեղեցիկ տոներից է թե՛ մեծահասակների, և թե՛ փոքրերի համար: Մեծ է տոնի խորհուրդը. «Մեզ համար մի Մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան»: Հիսուսի ծնունդից է սկսվում մեզ համար Նոր տարին և նոր կյանքը: Իզուր չէ, որ 2000 տարուց ավելի մարդկության պատմության թվագրությունը կապվում է Քրիստոսի ծնունդի հետ՝ նախքան Քրիստոս և Քրիստոսի ծնունդից հետո:Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Հայ քրիստոնյաները մինչ օրս շարունակում են պահպանել այդ ավանդույթը: Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է այս օրը՝ դեկտեմբերի 25-ին: Այս օրը հին աշխարհում նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Եվ ահա հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և ողջ Արևելքում Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց Աստվածհայտնության, Մկրտության օր:Թող Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոներին մարդիկ ոչ միայն հավաքվեն ճոխ սեղանների շուրջ, այլև գիտակցեն Սուրբ Ծնունդի խորհուրդը, որ Քրիստոս ծնվեց մեզ փրկելու և հավիտենական կյանք պարգևելու համար: Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия