25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամանորյա տասը խորհուրդ-նվեր բոլորին

Միջին դպրոցի 6-5 դասարանը դեկտեմբերի 21-ին, ժամը 11:30 բոլորին սիրով հրավիրում է Մայր դպրոցի դահլիճ՝ դիտելու ,,Առակս զինչ կցուցանէ,, բեմադրությունը, որը մի յուրահատուկ ամանորյա նվեր է մեր կողմից բոլոր մարդկանց:

,,Առակս զինչ կցուցանէ,, բեմադրությունը ներկայացնում է Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի տասը առակները: Սա սկսված նախագծի ամփոփում է՝ բեմականացման ձևով: b612_20161216_135855Բեմադրությունը ներկայացնում ենք Ամանորից առաջ՝ որպես ամանորյա տասը խորհուրդ-նվեր, որովհետև, գիտենք, որ առակները մեզ սովորեցնում են լավն ու բարին, սովորեցնում են ավելի իմաստուն դառնալ: Մեզանից յուրաքանչյուրն իր բլոգում մեկնաբանել է մեր բեմադրած առակների իմաստը, խորհուրդը: Ահա այդ նվեր-խորհուրդներն էլ ներկայացնում ենք ստորև՝ մեջբերելով յուրաքանչյուրի գրածից մեկը, դրանք ամբողջական կարող եք կարդալ՝ սեղմելով հղման վրա, ընթերցեք ու բարով մաշեք ձեր նվերը եկող նոր տարում:

,,Չի կարելի ագահ լինել…,, Դիանա Թանգյան 

,,Պետք չէ փորձել նմանվել ուրիշներին, ամեն մեկը գեղեցիկ է յուրովի,, Ջուլիա Ասրյան

,,Մարդն ամենաուժեղն է այս աշխարհում,, Էմիլիա Այդինյան

,,Երբեմն դու կարող ես չարին հաղթել քո լռությունով,, Մարիամ Գրիգորյան

ՙՙՈւրիշներին մի՛ չարախոսիր,, Ագապե Եիսսաղոլի

,,Պետք չէ դիմացինին բռնի ուժով որևէ բան ստիպել, քանի որ կարող է նա իր խելացիությամբ ավելի ուժեղ գտնվել,, Վալերի Բալասյան

,,Եթե ինչ-որ բանի վրա վստահ չես մի ասա,, Հրաչ Սոսյան

b612_20161216_135831