Եկավ սպասված օրը, և մենք 3D printing — ի խմբակով այցելեցինք <<Ամերիկյան անկյուն>>։ Շատ հաճելի և զվարճալի օր անցկացրեցինք։ Ավտոմեքենայի մեջ մենք խաղ կազմակերպեցինք, թե ում իրն է ամենից առաջ պատրաստվելու։ Ընկեր Նարեկը մեզ հարց տվեց, թե որ թվականին է 3D printing — ը առաջացել, ավելի մոտ Մարիամն էր, և պետք է առաջինն իր իրը տպեինք։ Առաջին հերթին, երբ մենք արդեն համալիրում էինք, ծանոթացանք ընկեր Լուսինեի, Նելլի և այլ ուսուցիչների հետ։ Տեղավորվեցինք, և մեզ ընկեր Նելլին ցույց տվեց իրենց աշխատանքները և պատմեց համալիրի և տպիչի մասին, որով մենք պետք է աշխատեինք։ Ըստ կարգի՝ առաջինը Մարիամի իրը պետք է տպեինք, և այդպես էլ արեցինք, բոլորը զարմացել էին, նույնիսկ ես, այնքան հետաքրքիր էր։ Ընկեր Նարեկն ասաց, որ պետք է սարքը տաքանա մինչև 230°։ Այդպես էլ արեցինք, և Մարիամի իրը տպվեց, այնքան գեղեցիկ էր։ Հաջորդը իմ իրը պետք է տպեինք։ Ընկեր Նելլին մեզ ցույց տվեց մի հրաշալի սարք, որը կոչվում էր 3D գրիչ։ Այդ գրիչով մենք թղթի վրա տարբեր նկարներ նկարեցին։ Արդեն ժամանակն էր, որ հետ վերադառնայինք, բայց մենք չէինք ուզում։ Ճանապարհին մի նստարանի նստեցինք և մի շատ հետաքրքիր պիկնիկ կազմակերպեցինք։ Իսկ ավտոմեքենայի մեջ զրուցելով եկանք։ Շատ լավ օր էր, կցանկանամ նորից այցելել։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия