25.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԾՆՈՂՆԵՐԻՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԳՈՀՈՒԹՅՈՒՆՍ

Ծնողի ամենակարևոր բանը, իր երեխայի գոհ լինելն է, դա բոլորը գիտեն: Եվ երբ երեխան գոհ է լինում, ծնողները շատ ուրախանում են: Նույն ձևով երեխան էլ է ուրախ լինում, երբ ծնողը գոհ է լինում իրենից: Ինչու է նախադասությունը կոչվում՝ Ծնողներիս նվիրում եմ գոհությունս, որովհետև գոհություն արտահայտելով դու իրենց նվիրում ես ուրախություն: Ես ծնողներիս նվիրում եմ գոհությունս, որ նրանք ինձ սիրում են և… և հենց նրա՛նք են իմ ծնողները, հե՛նց նրանք: Ես ձեզ շատ սիրում եմ՝ Արտյոմ և Կարինե, շնորհավոր ձեր ծնունդը:

 

Արամ Պետրոսյան, 6-1 դասարան