Չարենցյան ուղերձ
Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։
Առցանց մեդիաուրբաթ
Ժակ Պրևեր. ընթերցում-քննարկումներ մեդիաուրբաթից առաջ:
Մեդիաուրբաթ Մարմարյա սրահում
Ծրագրում
- Ամանորյա երգ. Հենդել, «Joy to the world»
- Միասնական պար, «Շորոր -6-րդ դասարանի սովորողներ
- Շարլ Ազնավուր, «For me, Formidable»
- Ստ.Շաքարյան, «Ոտքերով խաչեր եմ անում»
- Երգում են 8-րդ դասարանի սովորողները, «Imagine»: Լուսինե Բուշ և սովորողներ
- Միասնական երգ, «jingle bells»
- «Իշխանաց պար». 8-րդ դասարանի սովորողներ
- «Յարխուշտա». 8-րդ դասարանի սովորողներ
- Կիթառներ. «Նուբար-նուբար»: Դավիթ … և Նելի Փիլոյան
- Վրացական պար
- Ամանորյա երգ. «Deck the Halls
- Միասնական պար
Ծիսավարներ` Անի Սարգսյան
Խմբավարներ` Նելի Փիլոյան, Լուիզա Քեշիշյան
Պարբաշիներ` Ստեփան Թորոյան, Ալեքսանդր Սարգսյան
Սրահի ձևավորումը` Անի Հովհաննիսյանի և տեխնոլոգ սովորողների
Համակարգչային սպասարկումը` Հերմինե Անտոնյանի և Տիգրան Սերոբյանի
Նվագակցողներ` Լիլիթ Առաքելյան, Նելի Փիլոյան
Տեսանյութերը, նկարաշարերը` Անի Սարգսյանի և կինո-ֆոտո խմբի
Համակարգումը` Միջին դպրոցի
Ուզում եմ,որ մեդիա ուրբաթները իրար նման չլինեն:Ամեն անգամ էլ ավելի հետաքրքրություն առաջացնի մեր մեջ:Այս մեդիաուրբաթն էլ յուրահատուկ է լինելու իր բովանդակությամբ:
Կարծում եմ,որ այս մեդիաուբաթը ինչեպես միշտ հետաքրքրիր և բովանդակալից կացնի:Ուրախ տրամադրությունը կախված կլինի մասնակիցներից:
Ինձ շատ դուր եկավ ծրագիրը, բայց ափսոս Ամանորյա և անգլերեն երգեը քիչ են:
Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, քանի որ այս նախագծում կան շատ բազմազան երգեր և պարեր:
Ծփալու ենք մեդիաուրբաթին
Ես երբևէ չեմ մասնակցել մեդիաուրբաթներին:Բայց այս ծրագիրն ինձ շատ դուր եկավ:Կարծում եմ ո՛չ միայն կներկայացնեմ միջին դպրոցը,այլ նաև կդիտեմ ծրագիրը մինչև վերջ:
Ես համոզված եմ, որ շատ հիասքանչ համարներ ենք ցուցադրելու, բայց մեկ բողոք ունեմ. մեզ ընկեր Մարալը ասել է, որ պարելու ենք Լորկե ու մեր երգերով մարմարյա սրահը պայթեցնելու ենք, որ մեր տնօրենը ապշած մնա: Ընկեր Մարալին բողոք ունենք, որ մեզ թույլ չտվեց պարենք Փափուռին և Կարնո քոչարին, իսկ մեր ուզած պարը վերցրել են ութերորդ դասարանցիները ու պարելու են:
Մենք կարծում ենք, որ դա շատ հետաքրքիր ծրագիր է, մենք բան չենք ավելացնում, և մանավանդ այն էր հետաքրքիր, որ Նոր տարվա օրերին ամանորյա երգեր կան:
Ես շատ հավանեցի այս մեդիաուրբաթի ծրագիրը: Ես համոզված եմ, որ շատ լավ կաստացվի դրանք կատարելը: Ամենից շատ ես հավանեցի այս համարը՝ Ամանորյա երգ. «Joy to the world»:
Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, քանի որ այս նախագծում կան շատ բազմազան երգեր և պարեր:
Կարծում եմ, որ կարելի է մի քանի պարել էլավելացնել վեցերորդ դասարանցիների կատարմամբ: Մննաց ամեն ինչն ինձ դուր է գալիս:
Ես կարծում եմ, որ <>երգը շատ մանկական է և ոչ ամանորյա:
Ես համաձայն եմ այս բոլոր երգ ու պարերին, ուղղակի վերջին միասնական պարը ավելորդ էր, որովհետև այդքան երգեր ու պարեր կան:
Մեզ դուր չեկավ այն որ ամանուրյա երգերը քիչ էին:
Մեդիաուրբաթի ծրագիրն այս անգամ հետաքրքիր է նրանով, որ երգելու ենք անգլերեն երգեր և պարելու ենք նոր պարեր: