Ավելի վատ
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս …
Ավելի վատ նրանց
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս …
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
եւ ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն …
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են պայմանով միայն …
նրանք մաքուր չեն
բացարձակապես։
Թարգմանիչ` Արամ Թոփչյան
ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԻՄ ՍԵՐ
Ես գնացի թռչունների շուկա
Եվ թռչուններ գնեցի
Քեզ համար,
իմ սեր
Ես գնացի ծաղիկների շուկա
Եվ ծաղիկներ գնեցի
Քեզ համար,
իմ սեր
Ես գնացի դարբինների շուկա
Եվ շղթաներ գնեցի,
Ծանր շղթաներ
Քեզ համար,
իմ սեր
հետո գնացի ստրուկների շուկա
Եվ քեզ փնտրեցի,
Բայց քեզ չգտա,
Իմ սեր:
Թարգմանիչ` Հասմիկ Սիմոնյան
այս ստեղծագործությամբ ուզում է ասել, որ կան մարդիկ, ովքեր կարծում են շներից առվելի մաքուր են,նրանք սխալվում են:Քանի որ շան ցեխն ու կեղտը ավելի հեշտ է լվանալ, մաքրել, քան մարդու կեղծավոր հոգին:
Շատ հետաքրքիր է լինելու մեդիաուրբատում ժողովուրդ ։
Ժակ Պրևերի<> ստեղծագործությունը սովորեցնում է, որ մարդկանց, կենդանիներին պետք է ընդունել այնպես ինչպես կան և ոչ թե այնպես ինչպես ձեռնտու է իրեն:
<> ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք է սիրելիին նվիրել այն ինչ նա ցանկանում է `թռչյուններ,ծաղիկներ… և ոչ թե այն ինչ զրկում է նրան հավասար իրավունքներից, առավել ևս ստրկացումից:
Այս մեկնաբանության մեջ ուզում են բացատրեն որ ինչու շան ներս չէք թողնում կեղտը վատ բան չէ որ տուն կեղտոտվի ուրեմեն շան պիտի ներս չթողնել դա նույնե ոնց որ մարդ կեղտոտ լինի ու տուն ներս չթողեն կեղտ վատ բան չէ մի մոռացեք
Առաջին բանաստեղծությունը ցեխոտ շուն ասելով նկատի ունի, կեղտոտ մարդուն։ Այն ասում է, որ ոչ թե պետք է վատ մարդու դեմ պայմաններ դնել մինչև ներս թողնելը, այլ ներս թողնել և նրան ուղղել։ Իսկ պայմանով սիրողները ստոր խաբեբաներ են։
Երրկրորդ բանաստեղծությունը ասում է, որ սերը սկզբում խաղ է թվում, բայց հետո բերում ես սերդ կապում, որ չկորցնես, իսկ հետո այն ինքն իրեն վաճառում և դու այն էլ երբեք չես գտնում։
Առաջին բանաստեղծություն։Այս բանաստեղծությունում ուզում են ասել, որ կան մարդիկ, որոնք մյուսներին իրենց հասարակության մեջ չեն թողնում, մտածում են ,թե իրենք մյուսներից առավել են, նրանք մարդուն իր հասարակության մեջ են մտցնում, որ նա կեղտոտ գործեր անի և, երբ մարդը իրենց պետք չի լինում ,նրան վռնդում են։ Իմ կարծիքով մարդը մարդ է, ոչ ոք ոչ մեկից առավել չէ։ Մարդիկ ուզում են նրան փոխել, դարձնել իրենց նմանակը, որ հետո երբ նա կեղտոտ գործեր անի, չհամարձակվի հակառակվել։
Երկրորդ բանաստեղծություն։ Այս բանաստեղծությունում ուզում է ասել, որ սերը սկսում է թռչուն նվիրելով, իսկ վերջում՝ ստրկությամբ։ Մարդը վերջին երկու քառատողներում իր կնոջը ուզում է շղթաների մեջ գցել, իսկ վերջում դարձնել սրտուկ։ Նաև ուզում է ասել, որ սերը ստրկություն չէ և, որ մարդը պետք է իր կնոջ հետ վերաբերվի այնպես, ինչպես նա կվերաբերվեր իր հետ։
Առաջին բանաստեղծությունում ասում էր, որ մադրիկ ուրիշներին իրենցից ցածր են դասում:Կեղտոտ շուն ասելով՝ ի նկատի ունի մարդկանց, որոնք լավ ու բարի են, բայց իրենց շորերը, դեմքը կեղտոտ են: Ուրիշները նրանց մակերեսորեն են վերաբերվում և հաշվի չեն առնում նրանց հոգու մաքրությունը: Նրանք տուն են թողնում միայն պայմանով: Ուզում է ասել, որ իրենք ինչ էլ անեն, մեկ է իրենց արածը չի գնահատվում: Պայմանը ուզում է ասել, որ երբ որ պայման են դնում իրենց միջև, արդեն արհեստական սեր է:
Երկրորդ բանաստեղծությունում ուզում է ասել, որ երբ մարդ սիրում է ինչ-որ մեկին, վերջում դա վերածվում է ստրկության: Նրանք կարծում են, թե իրենց սիրո նկատմամբ իշխանություն ունեն: Սկզում նա գնաց թռչունների շուկա, որ գնի թռչուն նրա համար: Հետո Նա գնաց դարբինների շուկա, որ շղթա գնի, որ կապի իր սիրուն, հետո գնաց ստրկուկների շուկա, քանի որ գիտեր, թե իր սերը ստրուկ է իր համար: Բայց իրականում սերը ստրկություն չի լինում:
Ավելի Վատ
Ինձ թվում է, ամեն “ցեխոտ” մարդուն կարելի է դարձնել “մաքուր” մարդ։ Այստեղ նա շեշտում է, եթե պայմանով ուզում ես օգնել “ՊԵՏՔ ՉԷ”։ Նա այստեղ ասում է, եթե օգնես և ճիշտ օգնես “ցեխն էլ” կմաքրես։
Քեզ Համար, Իմ Սեր
Ինձ թվում է, նա այստեղ ասում է, եթե մարդ ուզում է իսկական սեր, պետք է սիրի, ոչ թե երևակայի։ Նա ասում է՝ ամեն ինչը սկսում է թռչուններից և վերջանում է ստրկությունով։
Քեզ համար, իմ սեր
Այս բանաստեղծությունում հեղինակը սիրահարված էր մի աղջկա,ում համար ամեն ինչի պատրաստ է, առնում է ամեն բան,բայց վերջում, երբ գնում է աղջկա հետքերով՝ ստրուկների շուկա աղջկան էլ չի գտնում:
Ես երկու պանաստեղծություններն էլ կարդացի և հասկացա նրանց արտահայտած իմաստը: Առաջինում հանգավորումը ինձ դուր չեկավ, բայց իմաստը շատ հասկանալի էր: Առաջինում խոսվում էր ներքին և արտաքին կեխտի մասին, որ շան վրայից ցեխը հնարավոր է մաքրել, բայց մարդու մեջ գտնվող ցեխը անհնար է կամ շատ դժվար:
Երկրորդում հեղինակը ցանկանում էր աղջկան առաջարկություն անել և դրա համար գնեց այդ ամենը: Ծաղիկներ գնեց առաջարկության համար: Թռչուններ գնեց ամուսնության համար: Շղթաներ գնեց կնոջ համար, որովհետև ցանկանում էր այդ շղթաներով կնոջը ամբողջ կյանքու պահել իր հետ:
Այսպես եմ հասկանում. շունը մաքուր հոգով կենդանի է, նրա վրայի ցեխը կարելի է մաքրել, պատերին ցայտած ցեխն էլ կարելի է մաքրել: Մարդիկ, որոնք ասում են,որ սիրում են շանը բայց պայմաններով՝ ցեխով են լցված, հոգին է ցեխոտ,քանի որ նրանք չեն հասկանում, որ շունը բարի կենդանի է, վնաս չի ուզում տալ, ցեխը վնաս չէ, քանի որ հնարավոր է մաքրել:
Հոգով ցեխոտ մարդկանցից հնարավոր չէ ցեխը մաքրել:
մեկը տեսավ ցեխոտ շուն ու ուզեցավ տողնի ադ շանը մտնի տուն բայց որիշները չեյն թողնում մտնե
տուն ետ տղեն ոզում եր համոզել որպիսի այդ շանը թողներ մտնեն տուն շատ վատ մարտիք են եթե
իրաց քցեն ցեխերի մեչ ու չթողնեյն մտնեյն տւոն դա իրաց դուր բկգա:
Ժակ Պրևեր
«Ավելի վատ»
Իմ կարծիքով հեղինակը այս ստեղծագործությամբ ուզում է ասել, որ կան մարդիկ, ովքեր կարծում են շներից առվելի մաքուր են,նրանք սխալվում են:Քանի որ շան ցեխն ու կեղտը ավելի հեշտ է լվանալ, մաքրել, քան մարդու կեղծավոր հոգին:
Շատ լավ ծրագիր է, մենք և երգելու ենք, և պարելու. ինձ թվում է՝ ամեն ինչ շատ լավ կանցնի, և միջին դպրոցը կհաղթի: