23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես և Սեբաստացին

Ես այս հոդվածից իմացա, որ Մխիթարը լավագույն կարդացողներից մեկն էր: Նա ուրիշ սովորողների նման չէր, որ գիրք են կարդում միայն ձանձրույթը փարատելու համար: Մխիթարին ոչ ոք չէր կարող խանգարել կամ կտրել գրքից: Մխիթարը իմաստուն բառերը և նախադասությունները նշում էր իր տետրի մեջ, որպեսզի ինչ-որ մեկին խրատ տալուց լինի, իմաստուն բառեր օգտագործի: Նա երբեմն բառերը չէր հասկանում և հարցնում էր գիտնականներին: Կապ չունի՝ նա որտեղ կլիներ, նրա ձեռքին միշտ գիրք կար: Կային օրեր, որ նա սոված էր մնում, որպեսզի գիրքն ավարտեր:

Իմ կարծիքով ես Մխիթարին այդքան էլ նման չեմ: Ես այդքան չեմ սիրում կարդալ, իսկ նա կարող էր կարդալ մինչև կյանքի վերջ: Ինձ հետ եղել է մի դեպք, որ ես կարդացել եմ Մխիթարի նման: Ես վերցրել էի մի գիրք և առանց կտրվելու կարդում էի: Ինձ այդ գիրքը կարծես քաշում էր դեպի իրեն, որովհետև երբ արդեն պետք է գլուխն ավարտվեր, ես ուզում էի կարդալ հաջորդը: Ես իմ ընտանիքից Մխիթարին նմանեցնում եմ մայրիկիս պապիկին: Իմ կարծիքով նա կարդացել է Սեբաստացուց էլ շատ գիրք: Մեր տանը կա երկու գրադարան, այդ երկուսի գրքերն իրար հետ մոտավորապես կազմում է 300 կամ 400 գիրք: Այդ բոլոր գրքերն էլ ինքն է բերել և ինքն էլ կարդացել: