25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Այս հոդվածից ես իմացա, որ Մխիթար Սեբաստացին եթե գիրք էր սկսում կարդալ, ապա նա անպայման այն վերջացնում էր: Եթե նա մի տեղ էր գնում, նրա ձեռքին միշտ գիրք կար: Լինում էին օրեր, որ Մխիթար Սեբաստացին հաց չէր ուտում, այլ միայն գիրք էր կարդում: Գրքի լավ մասերը մտքում էր պահում, քանի որ լավ հիշողություն ուներ, կամ էլ մի տեղ էր գրում, որ հետագայում մյուսների հետ կիսվեր:

Եթե համեմատելու լինեինք իմ շրջապատում եղած մարդկանց Մխիթար Սեբաստացու հետ գիրք կարդալու առումով, ապա պետք է նկատեմ, որ իմ մայրիկը և, հատկապես, տատիկը Սեբաստացու նման սիրում են գիրք կարդալ, սակայն կարծում եմ՝ Սեբաստացին ավելի շատ էր կարդում, որովհետև նա ավելի շատ ազատ ժամանակ ուներ:

Հարցազրույց մայրիկի հետ