05.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՊԱՅՄԱՆՔ ՏՂԱՅՈՑ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ

Մխիթար Սեբաստացին ամեն մի սովորողի չէ, որ իր դպրոց էր ընդունում:Նրանք պիտի լինեին 12-16 տարեկան:Այդ տղաները չպիտի լինեին հաշմանդամ, հիվանդ, չպիտի ունենային տեսողական խնդիրներ և այլն: Նաև պետք է չլինեին սուտասան և ստոր, որովհետև դա նույնպես մեծ արատ էր համարում:Մխիթար Սեբաստացին ասում էր, որ եթե հանդիպեն երկու երեխա, որից մեկը աղքատ է, բայց անկեղծ, իսկ մյուսը՝ հարուստ, բայց անխելք, ապա կվերցնեք առաջինին:Մխիթար Սեբաստացու կարծիքով նա հիմնականում հավաքելու էր աղքատ երեխաների, որովհետև աղքատները ավելի խոնարհ են, իսկ հարուստները՝ գոռոզ:Պետք է այդ երեխան լիներ բարձրահասակ, ունենար տեսք և լիներ ընդունակ:Նաև պետք է լիներ կիրթ ընտանիքից:Եթե անգամ այս բոլոր հատկանիշները ունենար, բայց լիներ ընտանիքի միակ երեխան, ապա պետք չէր վերցնել,որովհետև ընտանիքը միայնակ կմնար, և տունը կդատարկվեր, բայց եթե այդ երեխայի ծնողները իրեն Աստծուն խոսք տված լինեին,  ապա բերեին:Իմ կարծիքով եթե այս հատկանիշները ունենա ինչ-որ երեխա, ապա նա կատարյալ է:

Մեր դպրոցի ընդունելությունը ընդհանրապես նման չէ Մխիթար Սեբաստացու դպրոցի ընդունելությանը:Մեր դպրոցում ներառական երեխաների ընդունում են, իսկ Մխիթար Սեբաստացու դպրոցում՝ ոչ, մեր դպրոցում կապ չունի երեխան գեղեցիկ է, թե՝ ոչ, իսկ Մխիթարի դպրոցում՝ ոչ, մեր դպրոցում, ճիշտ է, լավ կլինի, որ մարդիկ ընդունակ լինեն, բայց կան աշակերտներ, որ ընդունակ չեն այդքան ու մեր դպրոցում սովորում են, իսկ Մխիթարի  դպրոցում դա ալգերվում է՝ երբ իր մոտ սովորում է անընդունակ աշակերտ:Իմ կարծիքով մենք շատ տարբերություններ ունենք Մխիթարի դպրոցի հետ, բայց իմ կարծիքով նմանություն չունենք: