Ավարտվեց գարնանային մանկավարժական ճամբարի հերթական հագեցած օրը։ Միջին դպրոցն այս շրջանում իր առջև դրել է բազմաթիվ խնդիրներ, որոնք ամենօրյա աշխատանքի, մանկավարժական համախմբված կազմի ջանքերով ավարտուն տեսք են ստանում։
Այսօր մանկավարժական ճամբարային օրը սկսվեց Մարմարյա սրահում` առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո մանկավարժական խորհրդով քննարկեցինք կարևոր հարցեր, այդ թվում` առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող մի շարք մանրամասներ։ Օրը շարունակվեց`երկրագործական զանազան (կրապատման, մաքրման, բարեկարգման) աշխատանքներով։
Միջին դպրոցում գործում է նաև ,,Մուտք Միջին դպրոց,, ճամբարը, որի շրջանակում ճամբարականներն այսօր Գոհար Եղոյանի և Ռիմա Երեմյանի հետ սերտեցին բլոգավարության հմտությունները։
Ժամը 11:00-12:20 Նվարդ Սարգսյանը Միջին դպրոցին ներկայացրեց կրթահամալիրի Նոր կայքէջը , փոխանցեց կայքի սպասարկման մի շարք հմտություններ։
Ժամը 13։00-14։00 սկսվեցին ուսուցիչների հանդիպումները` նախագծային փոքր խմբերով։
Իսկ ժամը 14:00-15:00 «Սեբաստիա» դահլիճում տեղի ունեցավ աշխատողների ընդհանուր ժողով։
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid