16.10.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային օրվա լուսաբանում

«Անի Ավետիսյան և ընկերների» ճամբարային առաջին օրը լուսաբանում  է Վազգեն Քամալյանը:

Այսօր  առաջին օրն է, և սովորողները մեծ հետաքրքրությամբ և սիրով հաճախել են դպրոց։ Ամեն մի սովորող ընտրել է իր  ուսուցչի ջոկատը, իր առանձին հետաքրքիր նախագծերով և ճամփորդություններով։  Մեզ մոտ նույնպես ամեն ինչ շատ հետաքրքիր է անցում, և հուսով եմ, որ մինչև  ճամբարի վերջը այդպես հետաքրքիր է լինելու։
Առաջին օրվա ամփոփում
Առաջին ժամին ծանոթացել  ենք Հանրակրթական Դիջիթեքի ուղղություններին, ընտրել ենք illustrator-ծրագիրը (այն նախատեսված է գրաֆիկական դիզայնի համար)  և քննարկել ենք մեր հետագա անելիքները։
Երկրորդ ժամին կարդացել և վերլուծել ենք  շատ հետաքրքիր և ուսուցողական առակ, որի իմաստը մարդուն օգնելու մեջ է՝ անկախ ամեն ինչից. ինչ ցանես, այն էլ կհնձես։
Երրորդ ժամին շարունակել ենք քննարկումը, ներկայացրել  ենք պատումներ ուսումնական բլոգներում։
Չորրորդ ժամին տեխնոլոգիայի պարապմունքն  էր, պատրաստել  ենք հայկական ազգային նախշերով  աղամաններ։
Հինգերորդ ժամին խաղացել  ենք ինտելեկտուալ խաղ՝ դրոշակապոլիս։ Հետաքրքիր պայքար էր ընթացել խմբերի միջև։
Այսպիսինն էր  մեր  ճամբարային առաջին օրը։