Մենք այնչափ զգուշությամբ չէինք ծածկի մեր թերությունները, որքան նա իր առաքինությունները: Նրա ականջին այնքան զզվելի չէր օձի ձայնը, որքան գովեստից խոսքերը. ՙՙինչպես կրակը կհալեցնի մոմը, այնպես էլ մարդկանց գովեստները կհալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը՚՚:Կապշեր կմնար, թե ինչպես կարելի է հպարտանալ այն կատարելության համար, որին ի զոր է Աստված: Ով իրեն ավելի մեծամտելու իրավունք ուներ, եթե այս ներելի է, չնայած ով ավելի խոնարհ եղավ: Մխիթարը իր խոնարհությամբ և պարզությամբ գիտեր բոլորին շահել և չուներ թշնամի, որի հետ բարեկամ չլիներ և ամենքին ավելի բարեկամ էր: Նա հակառակորների դեմ զենք չէր օգտագործի, բացի համբերությունից և լռությունից, համոզված, որ՝ ՙՙԱնմեղ լռությունը շատ ավելի զորավոր և խոսուն է՝ քան բոլոր արդարացնող պատասխանները՚՚: ՙՙԽոհեմությունը, որ մարդկանց գործերի աչքն է համարվում, միշտ և ամեն տեղ փայլեց Մխիթարի մոտ՚՚-կասեր նրա կենսագիրը՝ Ստեփան Ադունցը:Վախճանին հարմար միջոցներ գտնելու գործում՝ ճարտար և հաջողակ, նրանց ընտրության գործում ոչ վախկոտ էր, ոչ դանդաղկոտ: Իր որոշումներում՝ անհամփեր էր և հաստատամիտ, արագ և զգուշավոր նրանց գործադրության ժամանակ: Եվ այնչափ հեռատես, որ նախորոք կգուշակեր գործի վերջը:Միջին շավիղը կբռներ ամեն ինչում, վեհանձնության հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբյուր: Խորագետ էր, ոչ թե խորամանկ, պարզ և անկեղծ էր, ոչ թե անզգույշ և գաղտնապահ. կիրթ և ազնիվ էր, բայց ոչ մարդկաց վատություն էր անում կամ կեղծավոր, բարեսեր և բարեմիտ էր, այլև նվաստախոհ և ծառայամիտ: Խոսքում պերճ և առատ, բայց ոչ կեխծ պատկերացմամբ: Երբեք նրա բերանից անօգուտ խոսք չի լսվել:Համեստության քոսքի տակ, ծածկած իր մեծամեծ գործերը, անձնական ստվերն էլ խարծելով, նախանձոտների սրտն էր շահում: Որքան խիստ էր իր անձի վրա, այնքան կարեկից էր ուրիշների տկարության վրա: Ակտիվ և ջանասիրաբար իրենները խնամելու գործում, մոռանում էր իր անձը և հանգիստը, ուրիշներին հոգալու և երջանկություն բերելու համար: Անդուլ և անխոնջ բարի գործերում, անընկճելի՝ ծանր դեպքերում, հնարագետ էր դժվարությունների, հաջողությունների և ձախողումների մեջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավի և տառապանքների մեջ: Տրտմական բաներում՝ անվրդով, հակառակվելու մեջ՝ անդրդվելի, կարևոր և մեծամեծ իրար ձեռնամուխ, մարդու փառքի կամ շահի համար չէ, այլ միայն հասարակության և հարկի օգուտի համար:
Թե ինչ-ով եմ նման իրեն
Ես Նման եմ սեբաստացում որ նա ինչ-որ բանի է սպասում միշտ անհամբեր է: Ես և նա նման էք իրար նաև պարզությամբ և անկեղծությամբ: և նման էք իրար Գաղտնիք պահելու մեջ:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия