27.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օգոստոսի 30-ի անցուդարձից

Օգոստոսի 30-ին Մայր դպրոցում ուսումնական աշխատանքները սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Միջին դպրոցի նորեկ սովորողները երգեցին, պարեցին և անցան դասարանային խմբերով պարապմունքների տարբեր դասավանդողների հետ: Քննարկեցին ուսումնական պլանը, ունեցան առարկայական հավես դասեր, տեխնոլոգիական, երաժշտական գործունեություն: Օրվա պատառիկներից՝ ստորև: