Միջին դպրոցում փառատոնային ճամբարի առաջին օրն անցավ հագեցած` ընդգրկելով ճամբարի բոլոր ուղղությունները։
Իհարկե, կիզակետում մաթեմատիկայի ուսուցիչ Մենուա Հարությունյանի և նրա ընտրյալ Հայարփիի ծիսական հարսանիքի պատրաստությունն էր։
Առավոտյան հարսանեկան նախապատրաստական մաքրություն կատարվեց Միջին դպրոցի բակում և շենքի ներսում։
Նյութը՝ Վարսինե Մակարյանի բլոգում
Ռիմա Երեմյանի համակարգմամբ մեկնարկեց Միջին դպրոց ընդունվող սովորողների «մուտքի ճամբարը»։
Ունեցանք նախատոնական հանդիպում-քննարկում կրտսեր դպրոցների ներկայացուցիչների, կրթահամալիրի երաժիշտների հետ` նվիրված հունիսի 17-ին տեղի ունենալիք ծիսական հարսանիքին։
Քոլեջում պատրաստվում են հարսի զգեստի համար անհրաժեշտ ծիսական դետալները։ Այսօր Հայարփին ներկա գտնվեց պատրաստման գործընթացին։
Պարուսույց Մերի Գարեգինյանի հետ միասին սովորեցինք հարսանեկան պարեր։
Այսպիսով` Միջին դպրոցում փառատոնային շաբաթը մեկնարկեց տոնական տրամադրությամբ,խնդությամբ և ծիսական-հարսանեկան ոգևորությամբ։
Հետաքրքիր է․․․
Չարենցյան ընթերցումներ
Идеальный дом для мамы
Кто сказал, что должно быть легко?