թարգմանչակահ աշխատանք, ղեկ. Ժ. Հակոբյան
Ստելլա Մնացականյանի ջոկատ
Հարսանիքի օրը փեսան գալիս էր իր հարսնացուին վերցնելու, բայց որպեսզի նա հասնի իր հարսին, նա պետք է անցներ դժվար հանձնարարություններ: Ամեն ինչ շատ զվարճալի էր: Դրան ներկա էին հարսի կողմից բոլոր հարազատները։ Սկզբում փակում են փեսայի մուտքը դեպի գյուղ, հետո դեպի դարպաս: Եթե փեսան չի կարողացել հաղթահարել խոչընդոտը, ապա նա պետք է վճարեր մետաղադրամ։ Նրան չէին փորձում թալանել, դա ուղղակի ավանդույթ է, որը այդպես էր թելադրում:
Ռուսաստանում հարսանեկան արարողությունն անցել է ուրախ, հանդիսավոր մթնոլորտում։ Արարողության վայրի մուտքի մոտ փեսայի մայրը վարսակ ու կորեկ էր թափում։ Այս արարողությունը ապագա ընտանիքում հարստություն էր նշանակում:
Հարսանիքին հրավիրված էին բոլորը՝ փոքրից մեծ: Հարևաններ, ընկերներ և բոլոր հարազատները: Հարսանիքին կարող էին գալ բոլոր ցանկացողները, նույնիսկ անծանոթները:
Դրանից հետո աղջիկը սեղանի շուրջ բոլոր կանանց կանչել է իր տուն։ Գինի խմեցին, կերան, լաց եղան։ Նա բոլոր կանանց երկու գոտի տվեց։ Հետո բոլորը սկսեցին երգեր երգել։ Նրանք երգում էին և երգում, և եթե ծնողները թույլ էին տալիս իրենց աղջկան դուրս գալ տնից, ապա նրանք գնում էին դաշտ (ամռանը) կամ սահնակ էին քշում (ձմռանը), երգչախմբում բարձրաձայն երգում էին երգերը։ Այնուհետև աղջիկն իր լավագույն ընկերների հետ գնացել է բաղնիք, որոնք նրան լվացել են գալիք հարսանիքի համար:
Աղջկա հարսանեկան ծաղկեփունջը հավաքել է Աղջկա մայրը (Զոքանչը) վայրի ծաղիկներից, որոնք աճում են անգամ ձմռանը։ Ըստ ավանդույթի Ռուսաստանում հարսանիքը տոն էր ամբողջ գյուղի համար։ Բոլորը երգում են ու պարում։ Հարսանիքը տևել է ուղիղ երեք օր։ Դա արվել է հատուկ երիտասարդների համբերությունը ստուգելու համար: Նրանք ստիպված էին նստել երեք օրը, այլ կերպ երջանկությունը չէր երևա։
Անցել է հարսանիքի երեք օր. Այժմ երիտասարդները սկսում են միասին ապրել։ Փեսան միշտ գրկած հարսին տանում էր տուն։ Սա համարվում էր բարեխիղճ: Այսպիսով, նա ասաց դամավոյին որ այժմ տանտիրուհին կին է:
Կինն ու տղամարդը մինչև վերջ հավատարիմ են մնում միմյանց, քանի որ ամուսնության արարողության ժամանակ երդում են տվել Աստծո առաջ։ Ռուսաստանում սա համարվում էր կարևոր ծես։ Նրանց առաջին համբույրը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ։ Տարիների ընթացքում կար սեր դեպի ընկերը դեպի ընկեր և հարգանք
Եթե ընտանիքը ապրում էր երջանիկ, հարուստ, ապա դա նշանակում էր, որ նրանք հարսանիքի ժամանակ կատարում էին բոլոր անհրաժեշտ արարողությունները և հավատարիմ էին հին ռուսական ավանդույթներին: Կինը զգեստը պահել է տուփի մեջ և հանել միայն դստերը տալու համար։ Բայց դա անպայման չէր։ Զգեստը կարող էր կարել ինքը՝ աղջիկը, ընկերուհիների հետ։
Երբ ամուսինը մահանում էր, կինը ցմահ մնում էր այրի, այլևս չէր կարող ամուսնանալ։
Նման հետաքրքիր ավանդույթները մեզ հասել են Հին Ռուսաստանից: Բոլոր սովորույթները դատարկ տեղը չեն հորինվել, դրանք կրել են մի ամբողջ պատմություն, որը հասել է մեր օրերը։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия