23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային առօրյա

Ճամբարի երկրորդ օրն է։ Հագեցած, հետաքրքիր, հավես ու տարաբնույթ նախագծեր են իրականացվում, դպրոցում անընդհատ եռուզեռ է, բոլորը ինչ-որ գործունեությամբ են զբաղված, առավել ակտիվ են նաև կրթական պարտեզը, փառատոնային պուրակը, մարզադաշտերը։ Ի վերջո, ամառային այս օրերին դրսում գործունեություն ծավալելու մղումն ավելի մեծ է, հավեսը՝ ավելի շատ։