25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երկրագործական աշխատանքներ

Միջին դպրոցի բակերում գարնանային երկրագործական աշխատանքների եռուզեռ է։ Սովորողների հետ իրականացնում ենք ամենօրյա խնամքի աշխատանքներ՝  տերևների մաքրում,  ճիմերի ջրում, խնամք, մաքրություն, ծառերի, թփերի էտ, սիզախոտի ցանք։Տնկում ենք նոր թփեր, ծառեր, մագլցող բույսեր: