22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբար.օր 4-րդ

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրվա աշխատանքներում ներառված ճամբարային օրվա բաղկացուցիչներն են արդեն մշտական դարձած առավոտյան երգի փորձերը Լուիզա Քեշիշյանի հետ։ Կաբինետների և լաբորատորիաների մաքրումն ու միջավայրի խնամքը, դասվանդողների անհատական և նախագծային խմբերով աշխատանքները` ըստ նախօրոք որոշված ուղղությունների և անհատական աշխատաժամանակի։ Ինչպես նաև ծիսական ուտեստների պատրաստումն ու ավանդական կերակուրների ներկայացումը`ընդմիջում՝ ծիսական խոհանոց։