23.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը

 

 

Մանկավարժական ճամբարը երկրորդ օրն է շարունակում է իր աշխատանքային ընթացքը։ Ճամբարի բոլոր բաղկացուցիչներով ուսուցիչներն աշխատում են` կաբինետների մաքրում, աուդիտի ուղղությունների հստակեցում, խմբերի ձևավորում, մասնակցություն մասնախմբերի սեմինարներին։

Շատ սիրուն գործունեություն է իրականացվում խոհանոցում։ Ծիսական ուտեստների համտեսի իրական հնարավորություն` Գոհար Եղոյանի բարեխիղճ համակարգմամբ։

Այսօր ծիսական հյուրասիրությամբ հյուրընկալեցինք գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալէեմեզեանին, օրհնությունը ստացանք և միասին ընդմիջեցինք։

Նախատեսված էր նաև հանդիպում-կլոր սեղան` կրթահամալիրում արևմտահայերենի դասավանդման թեմայով, որն անցկացվեց ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում։

Շատ ներկայանալի հանդես եկան Հուրի Աթթարյանը, Նունե Մովսիսյանը, ավագ դպրոցի մի խումբ սովորողներ։