Պատմում է Աբրահամ Նահապետյանը Միջին դպրոցի «Մուտքի» ճամբարից: Աբրահամը փոխադրվում է 8-րդ դասարան:
Առաջին ճամբարային օրն ինձ շատ դուր եկավ։ Մենք հանդիպեցինք կրթահամալիրի Մայր դպրոցում։ Սկզբում գնացինք գրադարան։ Ինձ շատ դուր եկավ գրադարանի ոճը, այն, որ կային շատ պատուհաններ և նստելու համար նախատեսված բարձեր։ Մենք կարդացինք մեր ընտրած գրքերը։ Ես ընտրեցի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը, որի հեղինակը Ջաննի Ռոդարին է։ Դա պատմություն է մի տղայի մասին, որն ուներ շատ բարձր ձայն։
Ընթերցանությունից հետո ես ընկերացա մի տղայի հետ, ով նույնպես իմ հին դպրոցից էր։ Դրանից հետո մենք ծանոթացանք աշխարհագրության ուսուցչի՝ ընկեր Էմանուելի հետ։ Հետո մենք քայլելով գնացինք կրթահամալիրի մեդիակենտրոն, որտեղ ընկեր Էմանուելը մեզ համար միացրեց տիեզերքի մասին տեսանյութ, որը շատ բան սովորեցրեց։
Շատ հետաքրքիր և հավես էր օրը կրթահամալիրում։ Մեծ սիրով էլի կգամ ճամբար, հետո արդեն նաև որպես սովորող` դասերի։
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid