23.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային ճամբար. օր 1

Միջին դպրոցի ուսումնական ամառային ճամբարին մասնակցում է երկու սովորող՝ Կարինան և Լևոնը:

Օրվա առաջին մասը նրանք միացան Միջին դպրոցի Մուտքի ճամբարին:

Օրվա մեկնարկը շատ անվստահ ու մռայլ տրվեց, բայց ընդմիջումից հետո սովորողների դեմքի արտահայտությունը լրիվ փոխված էր: Իրենք իրենց զգում էին հարազատ միջավայրում, բոլոր գործունեություններից ոգևորված էին, ուսուցիչների հետ շփումը անսպասելի հաճելի բան դարձավ նրանց համար:

Լողավազան, աստղացուցարան, ընթերցանություն, խեցեգործարան, մարմնամարզություն … Օրը հագեցած էր. սովորողներն օրվա վերջում հրաժեշտ տվեցին՝ ճամբարի ժամկետը երկարացնելու հաստատ որոշումով: