25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոցի մուտքի ճամբար. օր առաջին

Այսօր մեկնարկել է Միջին դպրոցի մուտքի ճամբարի առաջին հերթափոխը։ Խումբը կազմված է 11 6,7-րդ դասարանների սովորողներից։

Նախ՝ ծանոթացանք Միջին դպրոցի հետ, ունեցանք պարուսուցման պարապմունք, ապա շարժվեցինք Արևմտյան դպրոց՝ շրջեցինք դպրոցով, լողացինք։ Այնուհետև, ըստ ծրագրի, այցելեցինք Մեդիակենտրոն՝ աստղացուցարան, դիտեցինք տիեզերքի մասին պատմող ֆիլմ։ Շատ հետաքրքիր էր։

Մայր դպրոց հետդարձի ճանապարհին սովորողները շատ ոգևորված խոսում էին օրվա մասին։

Այնուհետև մասնակցեցին մեդիահմտությունների զարգացման պարապմունքին, ծանոթացան վաղվա աշխատակարգին, և ավարտեցինք մեր օրը։

Նկարաշար