«Նպատակը կատարմամբ է գեղեցիկ». Մխիթար Սեբաստացի
Հայոց մանկավարժության պատմության մեջ արդեն իր հաստատուն տեղն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որն այս օրերին նշում է իր 25-ամյակը: Ես հիշում եմ ա՜յն օրերի ուսուցիչների և սովորողների լարված սպասումը. Մխիթարյան միաբանության պատասխանին էինք սպասում՝ արժանի կհամարե՞ն մեր նորածին կրթահամալիրին՝ կրելու մեծ մտածող և ուսուցչապետ Մխիթար Սեբաստացու անունը: Համարեցին և նույնիսկ ծանրակշիռ նվերներ ուղարկեցին: Իսկ այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր երիտասարդական տարիքի գագաթնակետը: Իսկ որքանո՞վ ենք մենք որպես համայնք և որպես անհատներ, սեբաստացի: Սեբաստացի` մխիթարյան դասերը յուրացնելու և գործնականում կիրառելու տեսանկյունից:
Դաս առաջին՝ մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո: Այս նպատակը դրվել է կրթահամալիրի հիմքում: Իրականացումը վայրիվերումներ է ունեցել: Այսօր այն դեռ չվիճարկվող նպատակ է: Եվ ինչքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ,առավել դժվար է մտքերի, այս դեպքում` մանկավարժական սկզբունքների, միասնության ապահովումը:
Դաս երկրորդ՝ արիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում: Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել: Արիություն՝ ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության: Բայց այսօր մի՞շտ ենք խրախուսում մեր սաների մտքի և գործի արիությունը: Կասկածում եմ: Իսկ իրատեսությունը, ցավոք, արդեն լքել է կրթահամալիրյան արժեհամակարգի առաջին եռյակը:
Դաս երրորդ՝ մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները: Այստեղ է, որ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանն աննահանջ հետևում է աբբահոր պատգամներին: Թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է յուրացրել այս դասը՝ թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև:
Դաս չորրորդ՝ պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը՝ դա զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ: Այս ոլորտում մեր հաջողություններն ակնառու չեն։
Դաս հինգերորդ՝ կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումը։ Այս ուղղություններով ընթացքն արդյունավետ էր, սակայն առարկայական և ենթակայական գործոններն այն կասեցրեցին:
Դաս վեցերորդ՝ …. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը» (Մխիթար Սեբաստացի): Գուցե այս դասը հնացա՞ծ է, չգիտեմ: Բայց հարկ համարեցի հիշեցնել:
Դաս յոթերորդ՝ միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց։ Դեռ այդպես չէ:
Դաս ութերորդ՝ սովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք: Այս հարցում կրթահամալիրում առկա են տարակարծություններ: Կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու այս դասը ևս գործնական քննարկման առարկա կդառնա տեսանելի ապագայում:
Դաս իններորդ՝ սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: Եթե դադարենք վատատեսներին, այդ թվում` շատ ծնողների, ձայնակցելուց ու գանգատվելուց, թե երեխաները չեն կարդում, և որպես առաջին քայլերից մեկը մեր կարդացածը խորհուրդ տանք նրանց և խրախուսենք, նաև կարդանք նրանց առաջարկածը, ապա կտեսնենք, որ երբեմն մեր ընթերցասիրությունն է կաղում:
Հ.Գ. «Վիճի՛ր քեզանից գիտունի հետ: Մի՛ տխրիր պարտվելու մտքից, քանի որ կշահես իմաստության ճակատամարտը:
Վիճիր քեզ հավասարի հետ, կպարտվես դու, կամ նա, բայց կշահեք իմաստության ճակատամարտը և՛ դու, և՛ նա:
Վիճիր քեզանից քիչ իմացողի հետ, չէ՞ որ օգտակար կարող ես լինել նրան՝ զրուցակցիդ:
Բայց երբեք չվիճես տգետի հետ, չէ՞ որ ոչ մեկդ չեք շահի, ախր..» (Մխիթար Սեբաստացի)
Հեղինակը շնորհակալություն է հայտնում իր գործընկեր Նունե Մովսիսյանին` անհրաժեշտ նյութերը բարյացակամորեն տրամադրելու համար:
Աշոտ Տիգրանյան, 2014 թ.
Ես համադզայն եմ բոլոր մտքերի հետ բայց առաջին խոհրը այդքանել չի բնութագրում 2015-2016 թվականի Սեբաստացիներին կուզենաի փոխել դա բայց գրեթե հնարավոր չէ, բայց հնարավոր է միայն այդ պատճառով, որ անհնարին բան չկա այս աշխարհում…
Կուզենաի փոխել դա բայց պարոն Աշոտ Տիգրանյան պետկ է ձեր և ձեր աշակերտների օգնությունը քանի, որ առանց 20 կամ ավելի մարդկանցով այդպիսզի հարցեն ուղակի չեն կարող լուծվել…
Ես համաձայն եմ առաջին մտքի հետ, քանի որ միասնությունը երբեք չի խանգառում, ավելին, օգնում է համախմբված և լավ աշխատելում:
Ես համաձայն եմ երկրորդ մտքի հետ ևս, քանզի դպրոցը իրականը տեսնելու հնարավորությունները կորցրել է, սակայն արիությունը գերիշխում է կրթահամալիրում:
Երրորդ մտքի հետ էլ եմ համաձայն, քանի որ իրոք ուսուցիչները, ցանկացած ուսուցիչ հետևում է և աշխատում է սովորողի հետ, որպեսզի սովորողը չլինի անկարգապահ և սովորի հիանալի: Տիար Բլեյանն էլ առանձնահատուկ է հետևում այդ ամենին:
Չորրորդ մտքի հետ համաձայն չեմ, քանզի սովորողը պետք է, նույնիսկ պարտավոր է մեծանալով հանդերձ իրեն ավելի լավ պահի և կարգապահ լինի, իսկ մեր դպրոցում ավելի կարգապահ են փոքրերը, քան մեծերը:
Հինգերորդ մտքի հետ էլ եմ համաձայն, քանի որ ճարտասանությունը մեծ դեր ունի մեր կյանքում:
Վեցերորդ դասի հետ համաձայն չեմ, քանի որ իրոք ճիշտ արեցիք, հարկ համարելով հիշեցնել, քանզի այդ միտքը մոռացվել էր մեր դպրոցում և նա, ում գովում ես, մոռանում է բարի գործերի մասին:
Յոթերորդ մտքի հետ համաձայն եմ, քանի որ չկա այդ պայմաններին համապատասխանող ոչ մի հաստատություն:
Ութերորդ մտքի հետ համաձայն եմ, քանզի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մեզ սովորեցնում է չխուսափել դժվարություններից, այլ հաղթահարել դրանք: Մենք այդ ամենը սովորում ենք ոչ միայն բանավոր, այլ նաև ճանապարհորդություններով, որտեղ մենք ինքներս հաղթահարելով ենք այդ ամենը բացահայտում:
Ես այդ մտքի հետ համաձայն եմ, որ մենք շատ ենք կարդում, քանի որ ունենք գրադարան, և ուսուցիչներն էլ շատ կարդալ են հանձնարարում: Բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ ծնողները բողոքում են, քանի որ ես այդ ամենը անում եմ շատ հաճույքով և դպրոցում բոլոր ուսուցիչներն էլ շատ են հանձնարարում ընթերցանություն:
Մխիթար Սեբաստացին կատարել է մեծ աշխատանք, մեր և ապագա սերունդների դաստիարակության համար,որպես հասարակությանը պիտանի մարդիկ: Մխիթար Սեբաստացու դասերը կազմված էին մարդկային որակների, հոգևոր ուսման հիման վրա: Երբ կարդացի հոդվածը հասկացա, որ մեր կրթահամալիրը տալիս է մեզ բոլոր մարդկային որակները, որը նշված էր Սեբաստացու իննը դասերի մեջ: Մնում է մեզ օգտագործել այդ հիանալի հնարավորությունը և զարգացնել մեր մեջ այդ որակները:
Այո համաձայն եմ առաջին մտքի հետ, այո շատ ճիշտ է այդպիսի բան բոլորի մոտ դեռ չկա, երկրորդ մտքի հետ համաձայն եմ , է արիություն բոլոր Սեբաստացիներն ունեն, բայց իրատեսություն, դեռ ոչ, երրորդ մտքի հետ իհարկե համաձայնե եմ, Տիար Բլեյանը միշտ հետևում է կանոններին, և միշտ հսկում է բոլոր դպրոցները, բայց ճնշման տակ չի պահում, իսկ ինչ վերաբերվում է պատգամների, այո ճիշտ է Տիար Բլեյանը հետևում է այդ պատգամներին, իսկ ուսուցիչները չեմ կարող ասել, թե ով ինչքանով է հետևում, չորրորդն այնքան էլ ճիշտ չէ, բայց որոշ ուսուցիչներ դա չեն կարողանում պահպանել, հինգերրորդ մտքի հետ համաձայն չեմ, որ ուսուցիչները չեն կարևորում հռետորության և իմաստության դասավանդումը, բայց ինչ, որ չափով ճիշտ է, յոթերրորդ դասի մեկնաբանության հետ համաձայն եմ, ճիշտ է, որոշ մանկավարժներ այդ փորձը չունեն, համաձայն եմ ութերորդ մտքի հետ, բայց որոշների մոտ ստացվում է, իսկ իններորդ մտքին չեմ կարող մեկնաբանություն թողնել:
Բոլոր դասերն էլ լավն են և կարևոր: Մեր դպրոցի աշակերտների և ուսուցիչների մտքերն ու սրտերը պետք լինեն միասնական, մենք պետք է կարողանանք հաղթահարել դժվարությունները, լինենք շրջահայաց և կարողանանք ընտրել ոսկե միջինը, լինենք ընթերցասեր:
Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը:Արիությունը միշտ էլ Սեբաստացիներին բնորոշ գիծն է եղել:Մենք համարձակ ենք,վստահ և ազատ:Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մի մեծ ընտանիք է:Եվ այդ մեծ ընտանիքում մենք կարող ենք առանց վախի արտահայտել մեր մտքերը, զրուցել, բանավիճել, քննարկել ուսուցիչների հետ:Ես սիրում եմ իմ դպրոցը և հպարտ եմ,որ ՍԵԲԱՍՏԱՑԻ եմ…
Առաջին մտքի հետ համաձայն եմ, որովհետև ես սեբաստացի եմ, 7 տարի է ինչ սովորում եմ կրթահամալիրում և անձամբ ականատես եմ եղել վերը նշվածներին:Երկրորդ մտքի հետ համաձայն չեմ, որովհետև հիմա էլ այժմ էլ ուրիշին հարմարվողականությունը տեղ չունի կրթահամալիրում:Երրորդ մտքի հետ համաձայն եմ, որովհետև տիարի վերահսկողության տակ գտնվում են յուրաքանչյուրս: Չորրորդ մտքի հետ համաձայն չեմ, քանի-որ երեխան մեծանալով պետք է լրջանա:Վեցերորդ դասի հետ համաձայն եմ, որովհետև հազվադեպ է լինում ,որ մեկին գովում ես և նա երես չի առնում:Յոթերորդ մտքի հետ համաձայն եմ, դեռ այդպիսի կրթոջախ չկա:Ութերոր մտքի հետ համաձայն եմ, քանի-որ իրոք կրթահամալիրը մեզ ցույց է տալիս դժվարություները հաղթահարելու ճանապարհը, սովորեցնում չխուսափել դժվարություններից, այլ տարբերականեր մշակել դրանք հաղթահարելու համար:Իններորդ դասի հետ համաձայն ,քանի-որ ինքս իմ ուսուցիչների հանձնարարությամբ, շատ կարդում և թարգմանություններ եմ անում առանց տրտնջալու:
Ես համաձայն եմ առաջին դասի հետ, որովհետև մեր դպրոցում չկա լիարժեք համերաշխություն, որովհետև կռիվները շատ են։
Ես համաձայն եմ երորդ դասի հետ, որովհետև մեր դպրոցում ուսուցիչներ լավ են սովորեցնում, և ավելի բարի են, քան ուրիշ դպրոցների ուսուցիչները։
Ես համաձայն եմ յոթերորդ դասի հետ։
Ես համաձայն չեմ ութերորդ դասի հետ, չնայած որ մեր դպրոցում ուսուցիչները օգնում են սովորողներին հաղթահարել որոշ դժվարություններ, բայց իմ կարծիքով մարդ միայնակ պետք է հաղթահարի իր դժվարությունները։
Ես համաձայն եմ իններորդ դասի հետ, որովհետև մեր դշրոցում կան հատուկ ընթերցանության ժամեր։
Ես համաձայն չեմ առաջին դասի հետ, որովհետև մեր դպրոցում չկա լիարժեք համերաշխություն, որովհետև կռիվները շատ են։
Համաձայն եմ երորդ դասի հետ, որովհետև մեր դպրոցի ուսուցիչները լավ են սովորեցնում, և ավելի բարի են, քան մնացած դպրոցների ուսուցիչները։
Ես համաձայն եմ յոթերորդ դասի հետ։ Ես համաձայն չեմ վեցերորդ դասի հետ։ Ես համաձայն չեմ ութերորդ դասի հետ, ճիշտ է ուսուցիչները օգնում են հաղթահարել որոշ դժվարություններ, բայց իմ կարծիքով մարդ պետք է միայնակ հաղթահարի իր դժվարությունները։ Ես համաձայն եմ իններորդ դասի հետ, որովհետև մեր դպրոցում կան հատուկ ընթերցանության ժամեր
Ես համամիտ եմ առաջին դասի հետ, բայց այժմյան մեր դպրոցում ընդհանրապես միասնություն չի տիրում: Այն սերը և մտքերի միասնությունը մեր դպրոցում փոքր ինչ բացակայում է:Երրորդ դասը միանշանակ ճիշտ է: Կարծում եմ դա բոլոր դպրոցներում էլ առկա է, չնայած մեզ մոտ դասատուները ավելի բարի և հանդուրժող են: Չորրորդ դասի հետ համաձայն եմ: Բայց ցավոք դա այս ժամանակներում անհնարին էՙ դա կարելի է անել միայն կրտսեր դպրոցի սաների հետ: Ես համամիտ եմ հինգերորդ դասի հետ, բայց չեմ կարծում, որ բոլոր սովորղները համամիտ կլինեն դրա հետ: Այո ես համամիտ եմ վեցերորդ կետի հետ, միայն հազվադեպ մարդկանց մոտ կարող է այդպիսի բան չլինել: Ես համաձայն եմ յոթերորդ դասի կարծիքի հետ: Ես այդքան էլ համամիտ չեմ ութերորդ դասի կարծիքի հետ կարծում եմ մեզ մոտ չպետք է լինեին այդպիսի տարաձայնություններ, քանի որ ճիշտ եմ համարում այն, որ պետք է դժվարություները հաղթահարելու արվեստը ուսուցանել սովորողներին: Լրիվ համաձայն եմ վերջին դասի հետ: Կարծում եմ մարդ առանց գրքերի կիսատ է:
Նաև նշեմ, ոևր Նոր դպրոցի ոիսոիցչուհիներից մեկի մանկավարժական մոտեցումն ինձ ընդհանրապես չի գոհացնում, քանի որ այդ ուսուցչուհին իր դասերին մեզ ամպստվում և ավելորդ բառեր էր իրեն թույլ տալիս: Կարծում եմ, որ երեխային կարող է վիրավորել միայն ու միայն իր ծնողը, այն էլ ծայրահեղ դեպքում: Ինձ նաև դուր չի գալիս կրթահամալիրի կռիվները (երեխաների մեջ), որոնց թիվը օրեցօր շատանում է: