18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ մուտքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես 6-րդ դասարանի աշակերտուհի եմ: Փոխեցի դպրոցս, և որոշեցինք ուսումս շարունակել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Առաջին անգամ ոտք դրեցի կրթահամալիր և շատ զարմացա: Այնտեղ ամեն ինչ նոր և գեղեցիկ էր ինձ համար: Դասարանների փոխարեն լսարաններ էին: Շատ լուսավոր դպրոց էր` թափանցիկ լուսամուտներով և ընդարձակ միջանցքներով: Ես շրջեցի այնտեղ: Այնտեղ բոլորը շատ ժպտերես էին և բարեհամբույր: Ինձ դա շատ դուր եկավ: Նաև զարմացա, որ մենք պետք է համակարգչով դաս սովորենք: Իմ առաջին տպավորությունները տպավորիչ էին և շատ լավը:

Աղբյուրը: