Քվեարկություն ասելով ես հասկանում եմ այն, որ ես կամ ինձնից մեծ մարդիկ պետք է որոշեն, թե ո՞վ պետք է լինի, ենթադրենք, վարչապետի աթոռին: Մարդն ունի ընտրության իր իրավունքը. նա պետք է որոշի, թե ո՞վ պետք է լինի վարչապետ, ամեն մի քվե ճակատագրական է: Ես չեմ ցանկանա, որ երեխաները նույնպես մասնակցեն այդ ամենին, քանի որ
- Նրանք չեն հասկանում այդ ամենի լրջությունը
- Մեծ մարդիկ այդ երեխաներին կարող են ասել վերցրու այս 500 դրամը և ընտրիր x մարդու, և երեխաները չմտածեով դա կանեն:
Ես նաև դեմ եմ նրան, որ մարդկանց կաշառում են, հիմնականում անօգնական մարդկանց, այդ մարդն էլ, գիտենալով, որ իրենց ընտանիքում ուտելու ոչինչ չկա, վերցնում է այդ գումարը և ընտրում իրեն ասված մարդուն:
Ես դեմ եմ այս ամենին իսկ դու՞:)
Հետաքրքիր է․․․
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում Միջին դպրոցում կլոր սեղան
Միդդլ Թվ-ի հերթական թողարկումը. հասարակագիտական ստուգատեսի շրջանակում
Լրագրողների հետ հանդիպումից