23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հետաքրքիր փաստեր ընտրությունների մասին

Ազատ ընտրությունների իրավունքը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Այն քաղաքական իշխանության չարաշահման դեմ ուղղված ժողովրդավարական բոլոր երաշխիքներից ամենահիմնարարն է: Քվեատուփի առջև իր անհատականությունն ու ընտրությունը խաղաղ արտահայտելու անձի կարողությունը առանցքային է ցանկացած հասարակության կայունության համար:

  • Հյուսիսային Կորեայում ընտրություններ անցկացվում են հինգ տարին մեկ, քվեաթերթիկում մեկ թեկնածուի անուն է,
  • Սադամ Հուսեյնը 2002թ. իր նախագահական քարոզչության մեջ օգտագործել է Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You երգը,
  • Մի շարք երկրներում 18 տարեկանը լրացած անձանց համար քվեարկությանը մասնակցությունը պարտադիր է, հակառակ դեպքում, եթե քվեարկությանը չմասնակցելու հարգելի պատճառ չկա, նրանց տուգանում են,
  • Ընտրությունները կեղծելու ամենահայտնի դեպքը Լիբերիայում է եղել, երբ թեկնածուներից Չարլզ Քինգը հաղթել է` ստանալով 234 000 քվե, այն դեպքում, երբ երկրում պաշտոնապես գրանցված էր 15 000 ընտրող,
  • Եհովայի վկաները որևէ քվեարկության չեն մասնակցում,
  • 2010թ. Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի ընտրություններին մասնակցում էր «Լավագույն կուսակցությունը», որն ընտրություններից առաջ ձևավորել էր կատակերգու դերասան Ջոն Գնարրը: Կուսակցությունը նախընտրական ծրագրում բազմաթիվ խոստումներ էր նշել, ապա անմիջապես հավելել, որ նշվածներից ոչ մեկը չեն պատրաստվում կատարել: Արդյունքում` նրանք հաղթեցին ընտրություններում, իսկ Ջոն Գնարը դարձավ քաղաքապետ,
  • Նյու Մեքսիկո նահանգում կա օրենք, ըստ որի` եթե որևէ պաշտոնի հավակնող թեկնածուները հավասար ձայներ են ստանում, ապա վերջնական արդյունքը որոշվում է որևէ խաղով, որին մասնակցում են թեկնածուները: Հաղթողն էլ արժանանում է պաշտոնին:

Թողարկող ՝ Վահե Գրիգորյան

Հեղինակ ՝ Սերգեյ Գալստյան