29.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արարատի համար 3 հիմնական դպրոցի սաները Միջին դպրոցի հյուրն էին

Մայիսի 17-ին`  հաշվետու շաբաթվա ավարտը հաստատելու էին  եկել Արարատի համար 3 հիմնական դպրոցի սաները դասավանդողներ Լիանայի  և Անի Հակոբյանի ուղեկցությամբ: Օրն անցավ ըստ նախապես հաստատված օրակարգի:

Արարատցիները շրջեցին դպրոցում,  Հասմիկ Գրիգորյանի հետ պատրաստեցին  ծաղկեպսակներ ուրբաթ-համերգի մասնակիցների համար, մարզական պարապմունքի ընթացքում սովորեցին ճիշտ կրակել  Գոհար Դանիելյանի օգնությամբ,  մասնակցեցին « Ով է ուզում դառնալ միլիոնատեր»  խաղ-մրցույթին:

 

Շարունակությունը` Լուսինե Ներսեսյանի բլոգում: