23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամերգություն ու քննարկում Սուրբ Աննա եկեղեցում

«Հոգևոր Էջմիածին» նախագծի շրջանակներում այս անգամ ուսումնասիրեցինք «Անառակ որդու առակը»: Սովորողների հետ ընթերցելուց, քննարկելուց և մտքերը բլոգում ներկայացնելու հետո ունեցանք ճամփորդություն դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը սովորողներին ներկայացրեց Սուրբ Կաթողիկե Աստվածածին եկեղեցու պատմությունը, հետո սկսեց զրույց-քննարկումը առակի մասին, որին հաջորդեց երեկոյան ժամերգություն: Սովորողների տպավորությունները կարող եք ընթերցել հաշվետու պատումներում: