23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կրթական խնդիրները՝ հեռավար ուսուցմամբ սովորողների հետաքրքրությունների կենտրոնում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն երրորդ տարին է՝  իրականացում է հեռավար ուսուցում։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը ավագ դպրոցի սովորողներ են, որ բնակվում են տարբեր երկրներում։

Հեռավար ուսուցման սովորողներին իմ վարած դասընթացի՝ հայոց լեզվի ծրագրով որոշված նյութեր ուղարկելու հետ փորձում եմ տեղյակ պահել նաև կրթական նորությունների մասին, օգնել, որ տեղեկացված լինելու իրենց իրավունքից օգտվեն։ Ձևավորվեց մի սովորույթ, որ կրթական ոլորտի նորությունները՝ կլինեն լրատվականների նյութեր, ԿԳՆ նախարարի ուղիղ ելույթներ, կրթահամալիրի տնօրենի օրագրային պատումներ, ուսուցիչների մշակումներ, ինչ-ինչ նախագծեր, պարբերաբար ուղարկում եմ հեռավար ուսուցմամբ սովորողներին։

Ամբողջական նյութը՝ Դպիրում։

Լուսանկարը շրջանավարտ Միքայել Առաքելյանի