22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆլեշմոբային պատառիկներ

Առաջադրանքը հետևյալն էր․ հորինել աքրոստիկոս մայրիկի անվան տառերով։

Ներկայացնում ենք մի քանիսը․

Լուսին, լուսին լուսերես,
ՈՒր ես կորել, լուսերես,
Սիրտս քեզ է միշտ կանչում,
Ինչքան էլ կողքիս լինես,
Նայում եմ քո հմայքին
Ես՝ քո սիրելի որդին: — Վալերի Բալասյան

 

Արար աշխարհում նմանը չես գտնի,
Րոպեն ամեն թանկ է նրա հետ,
Փերու նման նուրբ է ու քնքուշ,
Իսկական հրաշք՝ հենց նա է, որ կա:
Նայում ենք մորս ու շատ ուրախանում,
Երանի տալիս, որ մեր կողքին է նա: — Արեն, Արսեն Մինասյաններ

 

Ամենից թանկ էակն ես դու,
Րոպե անգամ չեմ կասկածում։
Մեր տան լույսն ես շողշողուն,
Ինչպես արևը փայլուն։
Նոր շունչ ես ինձ միշտ տալիս,
Երախտապարտ եմ մայրիկիս։ — Հայկ Մարգարյան

 

Լինես դու, թե չլինես,
Իմ անուշ մայրիկ,
Լի եմ քեզանով ես անվերջ,
Իմ քնքուշ մայրիկ,
Թող սիրեմ ես քեզ, իմ բարի մայրիկ։ — Նանե Ասատրյան 

 

Ինչքան գեղեցիկ ես դու,
Նախշուն աչքեր ունես դու,
Գրկումդ եմ ես մեծացել,
Արևի շողն է քեզ վառել: — Լիա Համբարձումյան

 

Մայր անուշ, մայր քնքուշ,
Աստղի նման դու փայլուն,
Նման ես դու հրեշտակի,
Ուզում եմ քեզ սիրել,
Շատ սիրել, փայփայել,
Արևի նման դու պայծառ,
Շատ գեղեցիկ ու փայլուն: — Գոհար Ստեփանյան 

 

Լուսնի նման դու փայլում ես,
Երազներումս միայն դու ես,
Նուրբ և քնքուշ իմ մայրիկ,
Անչափ շատ եմ քեզ սիրում։ — Մարիա Ոսկանյան

 

Մայրիկ, դու ինձ համարր շատ բան ես արել։
Ախր չեմ կարող այդքան բանը քեզ հետ նվիրել ։
Րոպեներն եմ ես հաշվում
Իրար տեսնելու համար,
Նարգիզներ կքաղեմ քեզ համար,
Երկար կյանք ունեցիր, իմ մայր։ — Մարիամ Սմբատյան 

 

Էությամբ դու բարի ու հեքիաթային ես,
Լուսնի պայծառությամբ դու շողշողում ես,
Յասամանի բույրով դու բուրում ես,
Ամեն անգամ ու նորից հիացնում ես։ — Լիրա Խաչատրյան

 

Նախշուն ես, գեղեցիկ իմ մայր,
Ինչպես վարդի թերթերը գունավառ,
Կժպտաս ամբողջ կյանքդ,
Առանց քեզ կդադարի իմ կյանքը։ — Սաթինե Սաֆարյան