Մանկավարժական նորարարության բաց ճամբարն իր բնականոն ընթացքի մեջ է: Առավոտյան ընդհանուր պարապմունքին մեզ հետ ներկա էին Բյուրականից ժամանած մանկավարժներ, որոնք եկել են ծանոթանալու կրթահամալիրյան նախագծերին, մասնակցելու բաց ճամբարին:
Նոր երգերի ուսուցմամբ, արդեն ծանոթ երգերի ու պարերի կատարմամաբ, ինչպես նաև կրթահամալիրի տնօրենի հայտարարություններով անցավ պարապմունքը:
Նախագծային մի շարք աշխատանքներով շարունակվեց օրը: Հասցրի նկատել հեծանվային գործունեությամբ զբաղվող եկարացված օրվա կազմակերպիչների, ինչպես նաև կրթահամալիրում վերապատրաստվող մասնագետների:
Նախատեսված ժամին կայացավ նաև Նվարդ Սարգսյանի գործնական պարապմունքը, որին մասնակցում էին կրթահամալիրի մի շարք դասավանդողներ:
Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում միջին դպրոցի սովորողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ քաղաքագիտական դասընթաց, որի մասնակիցներն հենց իրենք էին՝ սովորողները, ինչպես նաև պատմության դասավանդողներ և քաղաքագետ:
Դե իսկ մեր օրը ճամբարում ավարտվեց հայրենագիտության ակումբում, որտեղ ընկեր Կարինեի հետ միասին ներկեցինք ակումբի խողովակները:
Օրվա անցուդարձին կարող եք տեղեկանալ վիդեոնյութում:
Հետաքրքիր է․․․
No deposit Free Revolves UK’s Finest fifty Totally free Ports Offers November 2024
Newest 10 No deposit Bonuses Will get 2024
Finest No-deposit Casino Bonuses 2024 » Free Bucks & Totally free Spins