Կրթական ինքնավարություն
Ես ` Նանե Վարդումյանս , արդեն երկու շաբաթ է ինչ դասվանդում եմ պատմություն 7-1 դասարանի աշակերտներին : Դասի թեման էր <<Եվրոպական միջնադարի մայրամուտը>>: Մենք շատ մեծ ոգևորվածությամբ էինք պատրաստվում, բայց միևնույն ժամանկ չէինք պատկերացնում մեզ ուսուցչուհիների դերերում : Մեր նպատակներ այնպես բացատրել , որ բոլորին հասկանալի լինի , և միևնույն ժամանակ էլ հետաքրքիր: Պատրաստվելու ընթացքում հիշում էինք մեզ յոթերորդ դասարանում , և հենց դա էր մեզ ավելի ու ավելի ոգենշնչում , որպեսզի ավելի լավ աշխատենք : Այսպիսով երկար պատրաստվելուց հետո , վերջապես եկավ մեր կողմից այդքան սպասված օրը : Դասից առաջ երեքս էլ ` ես , Աստղիկը և Իլոնան շատ լարված էինք : Մտնելով դասարան , միանգամից մեր լարվածությունը կորավ , սովորողները տալիս էին իրենց համար անհասկանլի հարցերը , և մենք էլ մեծ սիրով պատասխանում էինք : Դասից հետո , երեքս էլ շատ տպավորված էինք , բայց պետք էր արդեն պատրաստվել հաջորդ դասին : Նույն ոգևորվածությամբ էլ շարունակում էինք պատրաստվել հաջորդ դասին , բայց մի քանի օր անց պարզվեց , որ հաջորդ դասին Իլոնան և Աստղիկը ներկա չեն լինելու , և դասը վարելու եմ միայն ես : Այդ նորությունը լսելուց հետո , ես սկսեցի էլ ավելի տրամադրված աշխատել ,մտածելով որ ավելի շատ փորձ ձեռք կբերեմ : Երկրորդ դասի օրը շատ լարված էի , մտնելով դասարան մտածեցի և հասկացա , որ պետք է խոսեմ սովորողների հետ այսպես ասած իրենց լեզվով, ասես ես նրանց ավագ ընկերն եմ , այլ ոչ թե ուսուցչուհին , բայց միևնույն ժամանակ էլ լինել մի քիչ խիստ: Քառասունհինգ րոպեն շատ արագ անցավ և ես շատ ուրախ դուրս եկա դասարանից , որովետև կարողացա մենակ անցկացնել այդ դասը : Երրորդ դասը նույնպես պետք է միայնակ անցկացնեի : Արդեն առանց լարվելու սկսեցի մշակել մեր նոր թեմաները , որոնք էին ` <<Ազգային պետությունների կազմավորումը >> և <<Ազգային պետությունների առաջացումը>>: Դասին գնացի շատ բարձր տրամադրությամբ , ուրախ էի , որ կարող եմ իմ գիտելիքների փոխանցել ուրիշներին : Դասը պատմելուց և ամփոփելուց հետո էլ սկսեցինք քննարկել տարբեր թեմաներ , որոնք նույնպես կապված էին պատմության հետ : Մի քանի բաներ անգամ առաջին անգամ էի լսում : Այդպես ուրախ տրամադրությամբ էլ ավարտեցինք դասը :
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия