26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տրնդեզյան տրամադրություն կրթահամալիրում

Կրթահամալիրը պատրաստվում է Տրնդեզին: Կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների պարսկերենի ընտրության խմբերի ջանքերով կրթահամալիրում նշում ենք տարածաշրջանային Տրնդեզ՝ հայկական, իրանական, վրացական և թուրքական հետքերով:

Սովորողները կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի և պարսկերենի դասավանդող Դիանա Նազարյանի գլխավորությամբ Տրնդեզին ընդառաջ պատրաստում են հայկական և իրանական ավանդական ուտեստներ: