23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վանա կատու

Image result for կատուներ  Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում որտեղից և առաջացել է անվանումը:
Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը՝ տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույn դեղին ու նրա նրբերանգներով և տարբեր գույների աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն աչքերով: Հատկապես արժեքավոր են տարագույն աչքերով կատուները: 
Նորածին կատվիկների աչքերը լինում են գորշագույն: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և 40 օրականում ստանում է վերջնական գույնը: Սովորաբար այդ ցեղի կատուների ականջների միջև կարելի է նկատել 1 կամ 2 կետ: 2 կետի առկայությունը բնորոշ է տարագույն աչքեր ունեցողներին: Արուների կենդանի զանգվածը 3,6 կգ է, էգերինը՝ 2,9 կգ: Զուգավորվում են փետրվար-մարտին: Նոր ապրելավայրին հարմարվում են 20–30 օրվա ընթացքում:
Image result for կատուներ