Դասընկերներով մասնակցել ենք <<Կոնֆլիկտ >> թեմայով քննարկմանը : Մեր հյուրերն էին ` քաղագետ Ստեփան Գրիգորյանը և լրագրողուհի Լաուրա Բաղդասարյանը: Ինձ համար այդ հանդիպումը շատ հետաքրքիր է , որովհետև այդպիսի հանդիպումների շրջանակներում դու իմանում ես տարբեր մարդկանց կարծիքները տարբեր թեմաների մասին, ինչը շատ կարևոր է: Ընդհանրապես կարևոր է մասնագետի կարծիքը յուրաքանչյուր պարագայում:
Նշված հանդիպմանն ավելի շատ քնարկում էինք Արցախյան հակամարտությունը , և փորձում էինք հակամարտությանը ինչ-որ լուծում տալ : Ամենագլխավոր հարցերը, որոնք քննարկում էինք, նրանք էին, թե ի՞նչ է հակամարտությունը , արդյո՞ք մարդիկ ուզում են, որ հակամարտություն չլինի, կարո ՞ ղ է արդյոք լուծվել հակամարտության հարցը , եթե կարող է, ապա ինչպե՞ս :
Բոլորս տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը , և ստացանք դրանց պատասխանները : Նաև քննարկեցինք քաղաքական և մարդկային Հայ — Ադրբեջանական հարաբերությունները : Տիկին Բաղդասարյանը մեզ համառոտ ներկայացրեց մի տեսանյութ , այն կարող եք դիտել այստեղ :
Այս հանդիպումից մի բան հասկացանք , որ պետք է պահպանել մարդկային վերաբերմունքը , անգամ թշնամիներիդ հանդեպ, որովհետև եթե ցուցաբերես մարդկային վերաբերմունք ինչ — որ մեկի հանդեպ , ապա քո վերաբերմունքը կթողնի դրական տպավորություն նրա վրա, և նա բոլորին կպատմի քո լավ վերաբերմունքի մասին :
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid