22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճանապարհորդություն դեպի Գեղաշեն

Այսօր մենք այցելեցինք Գեղաշեն՝ սահնակ և տոպրակ  քշելու։ Ճանապարհն անցավ շատ ուրախ և հետաքրքիր։ Ճանապարհի ընթացքում կարողացա ձեռք բերել նոր ընկերներ և նրանց հետ խենթ բաներ անել։ Երբ հասանք Գեղաշեն, սկզբում ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես կարելի է տոպրակով սահել, սակայն, մի փոքր անց, երբ ընկեր Հասմիկը ցույց տվեց, բոլորս կարողացանք։  Հետո գտանք մի վայր, որտեղ ձյունը չոր էր, և սահելը շատ հեշտ էր։ Մի  երկու ժամ հետո բոլորս սառել և հոգնել էինք ։ Տաք թեյ խմելուց հետո մենք տաքացանք և ընկանք ճանապարհ։ Ճանապարհը շատ զվարթ անցավ։ Այսօր ես լիովին լիցքաթափվեցի, այսպիսի հետաքրքիր Ճանապարհորդություն ես երբևիցե չեմ ունեցել։

Լուսանկարը՝ Անահիտ Հովհաննիսյանի

Պասումը՝ Լուսինե Հակոբյանի