23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային առօրյա

Սովորականի նման օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով` ջերմ մթնոլորտը և ուրախ տրամադրությունը ապահովված էին:

Սովորողների համար կազմակերպվել էր հագեցած և բազմաբովանդակ ճամբարային առօրյա: Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում սովորողները բազմազան հետաքրքիր գործունեություն են իրականացրել, այս ամենի մասին ռադիոնյութում: Այս երկու ճամբարային շաբաթը սովորողներին ինքնաարտահայտվելու, ճամփորդելու, միասնական լինելու և բացահայտումներ անելու հնարավորություն ընձեռեցին: