19.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վարպետության բաց դաս՝ լրագրող-խմբագիր Սիրանույշ Գևորգյանից

Հունվարի 18-ին կրթահամալիրի «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրն էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, խմբագիր Սիրանույշ Գևորգյանը: Հանդիպմանը ներկա էին լրագրող-սովորողներ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական տարբեր լրատվամիջոցներից:Սիրանույշ Գևորգյանի հետ հանդիպման նպատակը վարպետության բաց դասն էր, որը հնարավորություն տվեց ներկաներին ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ակտիվ գործող լրագրող-խմբագրից:Սիրանույշ Գևորգյանը պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին, նկարագրեց լրագրողից խմբագիր տանող ճանապարհն ու ներկայացրեց ոլորտում աշխատողի մեկ աշխատանքային օրը:

Նյութը՝ «Միդինֆո» խմբագրության բլոգում
Աղբյուրը՝ հեղինակի բլոգից