29.09.2022

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիզիկների և քիմիկների ձյունառատ առաջին օրը

Այսօր բոլորիս համար շատ ուրախ օր էր,որովհետև վերջապես ձյուն էր եկել և նստել,ամբողջ քաղաքը սպիտակել էր:Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով:Հետո մեր ջակատավարների հետ <<Քիմիան և տիեզերքը>>,<<Աստղագիտության և ֆիզիկայի կապը>>նախագծերի շրջանակում շարունակեցինք մեր աշխատանքները,խոսեցինք մեր  <<տիեզերքի>>թանգարան ճամփորդության մասին:Երրորդ ժամը անցկացրեցինք   բաց մարզադաշտում,որտեղ մեկնարկեց ձմեռային խաղերի ստուգատեսը,մի քիչ խաղացինք ձնագնդիկով:Վերադարձանք և շարունակեցինք մեր ստուգատեսային աշխատանքները,դիտեցինք բնագիտական ֆիլմ տիեզերքի մասին:Ընդմիջումից հետո մի մասը գնաց լրացուցիչ նախագծերի ժամին,իսկ մյուս մասը մարզական ժամին՝նետաձգության,բասկետբոլի:Շատ զվարճելի և արդյունավետ օր էր:

Նյութը թողարկեց՝Արեգ Սողոյանը