16.10.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առողջագետների ջոկատի նոր նախագիծը. գրիպի հետքերով

Միջին դպրոցի առողջագիտության ջոկատը, Քրիստինե Սահակյանցի գլխավորությամբ, այսօր այցելել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ պարզելու դպրոցներում տիրող իրավիճակը՝ կապված գրիպի տարածման ու սովորողների բացակայության թվի հետ:

Մեդիալրագրության միջին դպրոցի Միդինֆո խումբը միանում է նախաձեռնությանն ու պատրաստակամությամբ մասնագիտական հմտություններն օգտագործում ստացված տեղեկատվությունը ռադիո և տպագիր նյութերի վերածելու, հրապարակելու և տարածելու գործում:

Հետաքրքրասեր առողջագետները պարզել են նաև, թե ինչպիսին են վիրուսի տեսակները, որոնք են առավել տարածվածները, վտանգավորները, ինչ է պետք անել դրանցից խուսափելու համար և ինչպես պետք է վարվեն արդեն հիվանդները:

Այս և շատ այլ հարցերի պատասխաններ ներկայացվում են Միջին դպրոցի մեդիալրագրության խմբի սովորողների խմբագրած ռադիոնյութում: