23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ Ամանորը

Ամանորին մենք ընտանիքով գնացինք Արցախ:  Հայրս մասնակցել է ազատամարտին և զինվորական ծառայություն է անցել Արցախում. այսօր էլ գործի բերումով նա անգիր գիտի Արցախի գյուղերն ու ճանապարհները: Արցախում  կարծես ամառ լիներ,  ձյան փոխարեն արև ու կանաչ դաշտեր էին ճանապարհներին, իսկ հեռվում ձյունապատ սարեր: Հայրս որոշեց մեզ այնպիսի տեղեր տանել, որտեղ չենք եղել: Ես եղել եմ Շուշիում, բայց այս անգամ մենք տեսանք հին փողոցները՝ սալահատակ նեղ փողոցներով ու ապակեպատ պատշգամբներ ունեցող գեղեցիկ հին տներով: Հետո իջանք Քարինտակ գյուղ, որը մինչև Շուշիի ազատագրումը գնդակոծվել է վերևից: Այս գյուղն իսկապես ժայռի տակ է: 

Տոնական օրերի և ճամփորդությունների մասին պատմում է 7-4 դասարանի սովորող Արմեն Աղաջանյանը: Շարունակությունը՝ բլոգում: