22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տպավորություններ Ստամբուլից

Դեկտեմբերի 8-ից ուղիղ մի շաբաթ մենք եղել ենք Ստամբուլում։ Ճանապարհը շատ երկար ու հոգնեցնող էր՝ 28 ժամ։ Երբ հասանք տեղ, մեզ դիմավորեցին այն մարդիկ, ում տանը մենք այս մեկ շաբաթը պետք է մնայինք։ Ես մնում էի տիկին Թալինի, պարոն Րաֆֆիի, Լորիի և Այքի տանը։ Նրանք շատ հյուրընկալ,  կրթված մարդիկ էին, որոնք ինձ շատ դուր եկան։ Երբ արդեն նրանց տանն էի, ես մի քիչ հուզվում էի, կարոտում ծնողներիս, բայց երկու օր անց ամեն ինչ լավ էր։