23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամանորյա սովորույթները տարբեր երկրներում

Շվեդիայում Ամանորից առաջ երեխաներն ընտրում են լույսի թագուհուն` Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում եւ գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Լյուցիան նվերներ է բերում երեխաներին։ Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը` Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա եւ երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։ Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հրավառություններ է կազմակերպում։ Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում եւ կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունն ամբողջ նոր տարուն ուղեկցեն մարդուն։ Իսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ։ Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից սկսած՝ հատուկ ավանդույթ կա։ Այդ օրը բոլորը հրաժարվում են ալկոհոլից: Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությամբ։ Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։ Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում։ Դրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքներն ընդամենը վեցն են` ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթեւամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի։ Թուրքիայում շատ ընտանիքներ դիմավորում են Նոր տարին ըստ քրիստոնեական (գրիգորյան) օրացույցի եւ ուրախանում են Սանտա Կլաուսի (Նոյել Բաբայի) հետ։ Սակայն մուսուլմանական հոգեւորականությունը քննադատորեն է մոտենում այդպիսի տոնակատարություններին։