22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մաթեմատիկան և ագարակը

dav

«Մաթեմատիկա առանց բանաձևի» առարկան տարբեր ձևաչափերով է իրականացվում։  Շաբաթական մեկ դասաժամ ունենալու պատճառով հիմնականում սովորողները աշխատում են դասարանում։  Դասի ընթացքում մենք լուծում ենք թե՛ բանավոր և թե՛ գրավոր տրամաբանական խնդիրներ։ Մեր այս կիսամյակի աշխատանքները բավականին հետաքրքիր են անցել։  Այս ընթացքում սովորողները նաև իրենց խնդիրները կամ էլ հանելուկներն են կազմել։  Հատկապես տարբերվող էր դեկտեմբեր ամսվա նախագիծը․ այս անգամ ամենաստեղծագործ ու տրամաբանող մտքին Ձմեռ պապը որոշեց նվեր տալ։  Ձմեռ պապի համար շատ դժվար էր ընտրել մեկին, որովհետև սովորողներից շատերը լավ աշխատանքներ ունեին։  Շատ երկար մտածելուց հետո Ձմեռ պապը որոեշեց նվերը տալ Լուիզային։  Ահա Լուիզայի խնդիրներից մեկը․

Ագարակի կենդանիները, մաթեմատիկան և ամանորը

Մի օր երբ ես պատրաստվում էի ձմեռ պապիկին նամակ գրելու, ես հուզվեցի և մտածեցի, որ առաջին նամակը կկորի: Ես գրեցի նույնիսկ 6 հատ նամակ: Տվեցի իմ ձիուն և նա վազեց ձմեռ պապիկին նամակները տալու: Իմ ձին վազում է 100կմ/ժ, իսկ ձմեռ պապիկի տունը 500000կմ հեռվում էր: Ամեն մի նամակը կորում էր 100000կմ անցնելուց: Քանի նամակ մնաց ձիու մոտ, և քանի ժամ էր նա վազում մինչև ձմեռ պապիկի տունը: