«Այլընտրանքային Պատմություն նախագիծ»
Քրմեր և Մումիաներ
Հին եգիպտացիները երկրպագում էին բազմաթիվ աստվածների, հավատում էին անդրշիրիմյան կյանքի գոյությանը և զմռսում էին (պահպանում էին) մահացածների մարմիները: Քրմերը շատ ազդեցիկ էին և նրանք օգնում էին մարդկանց հոգևոր գործերում:
Ովքե՞ր էին զմռսվում
Մումիա պատրաստելը թանկ հաճույք էր: Զմռսվում էին միայն թագավորական ընտանիքը, բարձրաստիճան պաշտոնյաները և քրմերը: Աղքատներին թաղում էին եղեգնա դագաղներում կամ ավազի մեջ փորված փոսերում: Աստվածներ և աստվածուհիներ խորհրդանշող կենդանիներին՝ կատուներին, շներին, կոկորդիլոսներին և շնակապիկներին նույնպես երբեմն զմռսում էին: Օրինակ՝ կատուները խորհրդանշում էին աստվածուհի Բաստետին:
Ո՞ր փարավոնի դամբարանն է պահպանվել
Փարավոնների դամբարանների մեծ մասը կողոպտվել է: 1922թ. Հնագետները հայտնաբերել են երիտասարդ փարավոն Թութանհամոնի դամբարանը: Նա մահացել էր ընդամենը 18 տարեկանում: Դամբարանն անվնաս էր և լի գանձերով, ներառյալ փարավոնի մումիան և այս ոսկե դիմակը:
Ինչո՞ւ էին կողոպտում դամբարանները
Դամբարանները կողոպտում էին գանձերի համար: Հարուստ եգիպտացիներին թաղում էին՝ նրանց հետ դնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ կլիներ հանդերձյալ կյանքում՝ ուտելիք, հագուստ, զարդեր և նույնիսկ ծառաների արձանիկներ: Հաջողության այնպիսի թալիսմաններ հաճախ դնում էին մումիաների փաթաթաների մեջ՝ չար ոգիներին հեռացնելու համար:
Ի՞նչ է մումիան
Մումիան զմռսված, պահպանված մարմին է: Մումիա պատրաստող մարդիկ կոչվում էին զմռսողներ: Չորացնելուց և յուղեր քսելուց հետո մարմինը փաթաթում էին ավելի քան 5 կմ երկարությամբ փաթաթաններովԼ Քուրմը հետևում էր զմըռսողների աշխատանքին:
Ինչպե՞ս էր մշակվում մարմինը
Մարմնի ներքին օրգանները հեռացնում էին, չորացնում և տեղավորում անոթների մեջ: Ազատված տեղերը լցնում էին լաթերով կամ փայտի թեփով: Մարմինը կարում էին, ծածկում սոդայով, որ չորանա:
Ինչպե՞ս էին հեռացնում ուղեղը
Զմռսողը հեռացնում էր ուղեղըէ կեռ դանկվհանելով քթանցքներից: Նրանց կարծիքով՝ ուղեղը կարևոր չէր, այդ պատճառով էլ դեն էին նետում:
Ի՞նչ էր մահվան դիմակը
Մահվան դիմակը մահացածի դիմանկարն էր: Դրվում էր մումիայի դեմիքն, որպեսզի հոգին ճանաչեր իր մարմինը: Մահվան դիմակները հաճախ էին պատրաստում ներկած փայտից, սակայն փարավոնների դիմակները մեծ մասամբ ոսկուց էին պատրաստված:
Ի՞նչ էին նկարում դագաղի վրա
Մարմինը դնում էին դագաղի մեջ, տեղավորում էին երկրորդ, երբեմն նաև երրորդ դագաղում, ապա տեղադրում էին սարկոֆագի (քարադագաղ) մեջ: Յուրաքանչյուրի դագաղի վրա նկարում էին հիերոգլիֆներ (պատկերագրեր), աստվածների, տվյալ անձի կյանքի պատկերներ և կախարդանքի խոսքերէ չար ոգիներին հեռու պահելու համար:
Ո՞վ էր կրում շնագայլի դիմակ
Երբ քուրմը վերջին աղոթքներն էր ասում մարմնի մոտ, կրում էր դիմակ՝ շնագայլ-աստված Անիբուսին նմնավելու համար: Դամբարանում՝ «բերանի բացման» արարողության ժամանակ քուրմը ձեռքերը դնում էր մումիայի վրա, որպեսզի մահացած մարդուն փոխանցեր ուտելու, շարժվելու և շնչելու կարողությունը:
Իմ Կարծիքը
Ես եևս մեկ անգամ հազմվեցի, որ եգիպտացիները իրենց մշակույթով տարբերվել են մյուս բոլոր ժողովուրդներից: Նրանց ավանդույթները կապված մարդու թաղման հետ շատ հետաքրքիր են և խորհրդավոր: Օրինակ՝ նրանք հեռացնում էին մեռածի ուղեղը, մտածելով որ ուղեղը կարևոր չէր: Երևի դրա գաղտնիքը միայն նրանք են իմացել, կամ էլ դա ուղղակի սնահավատության արդյունք է: Զարրմացած եմ նրա վրա, որ փարավոները այնքան հարուստ են եղել որ իրենց դիմանկարը դագաղի համար պատրաստել են ոսկուց իսկ ոչ շատ հարուստներինը շատ հաճախ պատրաստում էին ներկած փայտից: Բայց ինչև է մեկ է ես մնում են այն կարծիքին, որ եգիպտացիները եղել են խորհրդավոր ժողովուրդ:
Հղումներ
Օտարալեզու Հղումներ
Egyptian Mummies- https://www.si.edu/spotlight/ancient-egypt/mummies
Հայալեզու
Մումիա- https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D5%A1
Մումիաներ —http://www.copypaste.am/2010/12/03/%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80/
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия