25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իսկ Գեներալը կերավ տոնածառը ․․․

Քանի որ տոն օրերն են մոտենում, ապա մեր նախագծերն էլ պետք է տոնական բնույթ կրեն։  Ամեն անգամ ագարակ այցելելիս կենդանիները ինչ որ բանով զարմացնում են մեզ։  Այս անգամ էլ Գեներալը մեզ շատ զարմացրեց և նաև շատ ուրախացրեց։  Կարծես թե ձին հասկացել էր, որ մենք տոնական ենք տրամադրված և դեմ չենք լինի միասին ուրախանալուն․ մինչդեռ սովորողները կլսեին, թե ինչ են իրենց ուսուցնում ձիերի մասին և նաև կզմայլվեին շատ գեղեցիկ Գեներալով՝ վերջինս որոշեց մոտենալ տոնածառին և ուտել տոնածառը ․․․ այո, ճիշտ կարդացիք՝ Գեներալը սկսեց ուտել տոնածառը։  Սա բոլորիս շատ ուրախացրեց, և նաև այս պահից սկսած ագարակում սկսեց տիրել իսկական տոնական տրամադրություն։  Մի խոսքով, դեկտեմբերի 14-ին Գեներալը կերավ մեր տոնածառը։  Հենց այսպես էլ սկսվեց «Մաթեմատիկան ագարակում» խորագրով մեր նախագիծը։ Նախագծի մասին ավելի մանրամասները  ավելի ուշ։