23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արաբական միացյալ էմիրություններ

Արաբական  Միացյալ  Էմիրություններ

 Փոքրիկ գյուղերից մինչև  մեգապոլիսներ

Ես ուզում եմ պատմել մի երկրի մասին,որտեղ ես եղել եմ 2 տարի առաջ և,որտեղ իրականանում են  բոլոր ամենախենթ երազանքները:  Արաբական Միացյալ Էմիրություններ: Մեծ հեռանկարների և անսահման հնարավորությունների երկիր: Արևելյան հեքիաթ,որը  իրականություն դարձավ ընդամենը 47 տարում։ Աշխարհագրություն ԱՄԷ (արաբ.՝ الإمارات العربية المتحدة‎‎), պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ սահմանակից է հարավից և արևմուտքից Սաուդյան Արաբիային, իսկ արևելքից` Օմանին: Հյուսիսային ափերը դեմ դեմաց են գտնվում Իրանի հետ, Պարսից ծոցով, իսկ Կատարը գտնվում է  50կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հյուսիսից ողողվում է Պարսկական, իսկ արևելքից` Օմանի ծոցերով: Ռելիեֆը շատ տարբեր է` լեռնային շրջաններից մինչև անապատային տարածքներ: ԱՄԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից` Աբու ԴաբիԱջմանԴուբայՖուջեյրաՌաս-ալ-ԽայմաՇարժա և Ումմ-ալ-Քուվեյն: 7 էմիրություններըմիասին գրավում են տարածք, որը համարժեք է Պորտուգալիային (83600քկմ): Մայրաքաղաքը`Աբու Դաբի: Ամենամեծ քաղաքը` Դուբայ: Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը,Ֆուջեյրան և Շարժան:Աբու Դաբիի Էմիրությունը գրավում է պետության տարածքի 85%-ը, իսկ  ամենափոքր էմիրության` Աջմանի տարածքն է ընդամենը 250 քառ. կմ:

Պատմություն

VII դարում փոքր շեյխությունները, որոնք տեղակայված էին Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի հյուսիսարևմտյան ափերին, մտան Արաբական խալիֆայության կազմի մեջ, վերջիններս արդեն այս տարածքներում տարածել էին Իսլամը ։ Այս ժամանակահատվածում ստեղծվեցին  Դուբայ,Շարջա,Էլ-Ֆուջեյրա քաղաքները։   XV դարի վերջին եվրոպացիները տարածեցին  իրենց ազդեցությունը այս տարածքների վրա։ Պորտուգալիան առաջին եվրոպական երկիրն էր, որ կարողացավ հաստատվել թերակղզում։ Բրիտանական Օստ-Հնդկական խումբը  1820 թվականին ստիպեց 7 արաբական թագավորությունների էմիրներին և շեյխերին կնքել մի համաձայնագիր, որով անգլիացիները տիրելու էին այս տարածքներին:  Թագավորության տարածքում ստեղծվեցին անգլիական ռազմական բազաներ։ Քաղաքական ղեկավարությունը իրականացնում էր անգլիացի քաղաքական լիազորը։ Բրիտանական պրոտեկտորատի ստեղծումը չխանգարեց տեղի բնակիչներին պահպանել իրենց ավանդույթները և դավանանքը։ Տեղի բնակիչները շարունակում էին պահպանել հին ավանդույթները։ 1833  թվականի Բանի-Յազ ցեղից՝ Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվում Դուբայում՝ անկախացնելով այն։ Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է Դուբայի Էմիրությունը մինչ օրս։1920-ականներին  սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց Շարջա և Ռաս-ալ Խայմա քաղաքներից։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը շատ կարևոր դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի համար.Պարսից ծոցում գտնվեցին նավթի չափազանց հարուստ պաշարներ: Նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ։ 1971 թվականին բրիտանական զորքերը  դուրս եկան  տարածքներից և Պարսից ծոցի   թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին։1971թ 7 էմիրություն միացան և ստեղծվեց Արաբական Միացյալ Էմիրություններ:

 Կառավարման համակարգը

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական կառավարման համակարգը հանրապետության և միապետության եզակի համադրում է: ԱՄԷ-ն հանդիսանում է դաշնային պետություն, որը բաղկացած է յոթ էմիրություններից`բացարձակ միապետություններից: Պետությունը ղեկավարում է ԱբուԴաբիի էմիրը, կառավարությունը` Դուբայի էմիրը, նախագահն է  Խալիֆա ալ-Նախայանը :

 Բնակչություն

Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4,5 միլլիոն մարդ, որից արաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները`11%: Մնացածները փախստականներ են Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից:Բնակչության 88%-ը  կենտրոնացված են քաղաքներում: Կրոն ԱՄԷ-ի գրեթե ողջ բնակչությունը մահմեդական է, նրանց 85 %-ը սունի է,15 %-ը` շիա: Պետական լեզուն` արաբերեն:

 Դրամական միավորը

Ավելի քան 100 տարի ԱՄԷ-ում դրամական միավոր էր հնդկական ռուփին:ԱՄԷ-ի ձևավորումից հետո էմիրություններում սկսեց գործել մեկ միասնական դրամական միավոր` դիրհամ (Dh), որը շրջանառության մեջ է մտել 1973 թվականի մայիսի 18-ին: Քաղաքները Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքները միաժամանակ և՛ նման են, և՛բոլորովին տարբեր։ Շատ շքեղ է Աբու – Դաբի  մայրաքաղաքը, մյուս մեծ հայտնի քաղաքը Դուբայն է, առևեւտրի մայրաքաղաքը  կոսմոպոլիտ քաղաք է: Ընդամենը 10 րոպե մեքենայով, և մենք կհայտնվենք  Շարժա քաղաքում,(որտեղ ես անց եմ կացրել 10 հիանալի և հեքիաթային օր):Շարժան խիստ բարքերի քաղաք է: Շարժան  քաղաք-թանգարան է բաց երկնքի տակ:Այն Էմիրությունների  մշակութային մայրաքաղաքն է: Խոսելով  ԱՄԷ-ի  երեք ամենահայտնի քաղաքների մասին՝  անհնար է մոռանալ  ոչ այդքան մեծ, բայց  հետաքրքիր Ումմ-ալ-Քուվեյն (թարգ. արաբերենից ուժերի աղբյուր) քաղաքը, որտեղ գտնվում է Ծովային Հետազոտությունների Կենտրոնը; Ռաս-ալ-Խայմա – ն ,որը հայտնի է իր տաք աղբյուրներով, Ֆուջեյրա-ն և իհարկե Աջման-ը՝  ամենափոքր էմիրությունը,որը հայտնի է հանքային աղբյուրներով, որոնք ապահովում են ջրով Պարսից Ծոցի  գրեթե բոլոր  երկրները: Մի քիչ ներկայացնեմ Դուբայը:Դուբայում  կառուցվում է միայն ամենամեծը և ամենաթանկը: Չեմ կարող պատկերացնել,որ դեռ մի քանի տասնամյակ առաջ այս քաղաքը եղել է մի փոքրիկ ձկնորսական գյուղ  անապատում՝ ծովի ափին, իսկ այսօր դա իսկական ճարտարապետական դրախտ է: Ամենամեծ և ամենաթանկ շատրվանն աշխարհում գտնվում է Դուբայում: Գիշերային ժամերին լուսային շոու տեսանելի է մինչև 30 կմ հեռավորության վրա, և այն կարելի է դիտարկել նույնիսկ տիեզերքից: Շատրվանի արժեքն է  218 մլն դոլար, բարձրությունը հասնում է 150 մետրի:
Բուրջ-Խալիֆա -երկնաքեր, որն իր ձևով հիշեցնում է պտկաքարի: 2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը: Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին, բարձրությունը կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 50  վերելակ,:
2009 թվականի սեպտեմբերի 9-ին Դուբայում բացվեց առաջին մետրոպոլիտենը,որը իսկական հրաշք է:Այն սլանում է առանց մեքենավարի:Եվ սա ամենը չէ:Այս երկրի մասին կարելի է անվերջ պատմել: Հետաքրքիր փաստեր Էմիրատների օրենքների և քաղաքացիների մասին,որոնց մասին մեզ պատմել է էքսկուրսավարը
Էմիրատներում իշխանությունն իր քաղաքացիների համար կառուցում է մեծ տներ:Այն բեդվինները,որոնք չեն ցանկանում ապրել քաղաքում,նրանց համար ստեղծվում են շքեղ պայմաններ անապատում ապրելու համար(այնտեղ անցկացվում է հոսանք ,ջուր,բնական գազ):Եթե կառուցած տունը քաղաքացուն դուր չի գալիս, ապա նա հետ է հանձնում այն և պետության կողմից տրամադրված գումարով կառուցում  իր ուզածը: Էմիրատներում իշխանություններն իրենց քաղաքացիներին տարեկան 40.000 դոլար գումար են տալիս (նավթի վաճառքից): Այսինքն քաղաքացին կարող Է չաշխատել ոչ մի տեղ: Էմիրատներում ալկոհոլ օգտագործելը, ծխելը, փողոցում անվայել պահելը համարվում է օրենքի կոպիտ խախտում(քեզ կարող են տեղափոխել ոստիկանական բաժանմունք և դու կստանաս 100 մտրակի հարված, ազատազրկում  մինչև 7 տարի կամ կվճարես մեծ տուգանք): Էմիրատներում բիզնես հիմնելու համար գոյություն չունի որևէ հարկ: Այսինքն տեղաբնակները բացարձակ ազատված են հարկերից:Սակայն օտարերկրյա քաղաքացիների համար կան բազմաթիվ բարդություններ բիզնես հիմնելու համար: Արաբական էմիրություններում արգելվում է խոսել տեղացի կանանց հետ և նույնիսկ  նայել  նրանց: Դա կարող է հանգեցնել կալանքի կամ մեծ տուգանքի:Տեղացիներին լուսանկարել և նկարահանել  առանց իրենց թույլտվության արգելվում է, իսկ քանի որ կանանց հետ չի կարելի անգամ խոսել, ապա թույլտվությունը կարելի է հարցնել միայն տղամարդկանցից:Լուսանկարել շենքերը նույնպես կարող է վտանգավոր լինել: Դա կարող է լինել պետական հիմնարկ կամ շեյխի պալատ, ապա դուք  կվճարեք մեծ տուգանք, իսկ եթե դա ռազմական օբյեկտ է, ապա ձեզ ընդհանրապես կարող են ցմահ բանտ նստեցնել  :
Իմ  հետազոտության արդյունքը Հետազոտությունների ընթացքում ես պարզեցի, որ ԱՄԷ-ի  բնակիչներն ունեցել են բավականին հետաքրքիր սոցիալական զարգացում: Նրանք   մի քանի տարում  փոքրիկ գյուղերը դարձրեցին շքեղ մեգապոլիսներ: Արաբական Միացյալ Էմիրությունները ապրում են  խիստ մահմեդական օրենքներով: Ընդամենը  մի քանի տասնյակ տարում  Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները կարողացան ստեղծել  մի հեքիաթային դրախտավայր անապատում:Նրանց տրամադրության տակ էին միայն նավթի պաշարները և զբոսաշրջության զարգացման համար շահեկան աշխարհագրական դիրքը  : Այնքան էլ քիչ չէ: Բայց նավթը մի օր  կվերջանա, իսկ զբոսաշրջությունը ինքնին չի զարգանա:Էմիրները դա լավ հասկացել էին և  սկսեցին զարգացնել նոր տեխնոլոգիաներ: Մահմեդական երկիրը   դարձավ էլ առավել ժամանակակից և զարգացած տեխնոլոգիաների երկիր՝ իր  հսկայական առևտրային և բիզնես-կենտրոններով: Աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%84%D5%AB%D5%A1%D6%81%D5%B5%D5%A1%D5%AC_%D4%B7%D5%B4%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80 https://www.dubaitravel.am/info_helpful_information.htm http://www.travelnews.am/united-arab-emirates/ http://hanragitakblog.blogspot.com/2015/11/blog-post_22.html Տեղադրել է Վահե Գրիգորյանը,Հեղինակ Սերգել Գալստյան։